Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+1

ՀՀ վարչապետը հանձնարարել է կարճ ժամանակում ավարտել պետական հանրակացարանները քաղաքացիներին փոխանցելու գործընթացը

11.09.2014, 17:15
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին կարճ ժամանակում ավարտել պետական կառույցներին կցված հանրակացարաններն այդ տարածքներում երկար տարիներ ապրող քաղաքացիներին փոխանցելու գործընթացը։
ՀՀ վարչապետը հանձնարարել է կարճ ժամանակում ավարտել պետական հանրակացարանները քաղաքացիներին փոխանցելու գործընթացը
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին կարճ ժամանակում ավարտել պետական կառույցներին կցված հանրակացարաններն այդ տարածքներում երկար տարիներ ապրող քաղաքացիներին փոխանցելու գործընթացը։

«Հայաստանի կառավարությունը հետագայում էլ կիրականացնի քաղաքացիների խնդիրների լուծման և պետական սեփականություն համարվող բնակելի տարածքներում երկար տարիներ ապրող սոցիալապես անապահով քաղաքացիներին սեփականաշնորհման օժանդակության իր քաղաքականությունը»,– ասաց Աբրահամյանը։

Վարչապետը հանձնարարեց Սահակյանին մարզպետարանների հետ համագործակցելով կարճ ժամկետում ավարտել գույքի փոխանցման գործընթացը։

«Չարժե հետաձգել գործընթացը։ Մարդիկ այդ բնակարաններում ապրում են 10-15 տարի, և մինչ օրս չունեն սեփականության վկայական»,– ասաց Աբրահամյանը։ -0-