Рейтинг@Mail.ru
USD
372.38
EUR
437.55
RUB
4.9558
GEL
138.46
2026 թ. ապրիլի 23, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+7

Ոստիանությունը պարզել է «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած սպանության կասկածյալների ինքնությունը

15.09.2017, 12:24
Լայնածավալ քննչական աշխատանքներ են սկսվել նախօրեին «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած սպանության գործով։
Ոստիանությունը պարզել է «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած սպանության կասկածյալների ինքնությունը

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Լայնածավալ քննչական աշխատանքներ են սկսվել նախօրեին «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած սպանության գործով։

«Նախօրեին «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած միջադեպի բացահայտման ուղղությամբ ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ, ԿՀԴՊ ԳՎ, Երևան քաղաքի և Լոռու մարզային վարչությունների ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողների ինքնությունը՝ 1957 թ. ծնված Ռաֆիկ Խաչատրյան, 1982 թ. ծնված Ալբերտ Բլբուլյան և 1984 թ. ծնված Արմեն Կարադավիդով»,– ասվում է Ոստիկանության մամուլի հաղորդագրության մեջ։

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ նրանց հայտնաբերելու և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: -0-