Warner Bros.–ն ու MGM–ն ներկայացրել են «Հոբիթ. Սմաուգի ամայությունը» ֆիլմի պաշտոնական թրեյլերը
01.10.2013,
19:52
Warner Bros. Pictures–ն ու MGM–ը երեքշաբթի ներկայացրել են «Հոբիթ. Սմաուգի ամայությունը» (The Hobbit: The Desolation of Smaug) ֆիլմի պաշտոնական թրեյլերը։
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Warner Bros. Pictures–ն ու MGM–ը երեքշաբթի ներկայացրել են «Հոբիթ. Սմաուգի ամայությունը» (The Hobbit: The Desolation of Smaug) ֆիլմի պաշտոնական թրեյլերը։
Փիթեր Ջեքսոնի «Հոբիթ» եռապատման երկրորդ մասը էկրան կբարձրանա 2013 թ.–ի դեկտեմբերի 19–ին։
Ֆիլմում հանդես կգան Մարտին Ֆրիմանը, Իեն ՄաքՔելենը, Ռիչարդ Արմիթեջը, Ջեյմս Նեսբիթը, Բենեդիկտ Քամբերբետչը, Քեն Սքոթը, Գրեմ ՄաքԹավիշը, Ուիլյամ Քիրչերն ու այլոք։
Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Հոբիթ կամ Դեպի այնտեղ և վերադարձ» գրքի էկրանավորման երկրորդ մասը պատմում է այն մասին, թե ինչպես կավարտվի Թորինի և նրա ընկերների ճանապարհորդությունը Մենավոր լեռում։ Այնտեղ Բիլբո Բեգինսը (Մարտին Ֆրիման) պետք է գտնի գաղտնի դուռն ու հասնի գանձին, որը հսկում է Սմաուգ (Բենեդիկտ Քամբերբետչ) վիշապը։–0–