Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանը դադարեցնում է իր գործունեությունը

31.08.2012, 13:07
Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի ռեկտոր Արամ Խաչատրյանը նամակով դիմել է Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին` տեղեկացնելով, որ բուհը դադարեցնում է ծրագրերի իրագործումը բարձրագույն կրթության ոլորտում, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանը դադարեցնում է իր գործունեությունը
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի ռեկտոր Արամ Խաչատրյանը նամակով դիմել է Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին` տեղեկացնելով, որ բուհը դադարեցնում է ծրագրերի իրագործումը բարձրագույն կրթության ոլորտում, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Որոշման պատճառների մասին չի հաղորդվում։

«ՀՀ կրթության և գիտության նախարարությունը  տեղեկացնում  է, որ  «Հրաչյա Աճառյան»  համալսարանի բոլոր ուսանողներին կառաջարկվի ըստ մասնագիտությունների կրթությունը շարունակել  Հայաստանի Հանրապետության  բարձրագույն ուսումնական հաստատություններում»,– նշում են մամուլի ծառայությունից։

Բոլոր հարցերով  ուսանողները կարող են դիմել ՀՀ ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչություն հեռ. 52-56-62 հեռախոսահամարով: -0-