Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Երևանի «Սասունցի Դավիթ» կինոթատրոնը կարող է վերականգնվել

29.11.2012, 20:34
Հայաստանի մայրաքաղաքի կայարանամերձ հրապարակում նախորդ դարի 60-ականներից գործող և 80-ականներին քանդված «Սասունցի Դավիթ» կինոթատրոնը կարող է վերականգնվել, հինգշաբթի լրագրողներին հայտնեց Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը:
Երևանի «Սասունցի Դավիթ» կինոթատրոնը կարող է վերականգնվել
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի մայրաքաղաքի կայարանամերձ հրապարակում նախորդ դարի 60-ականներից գործող և 80-ականներին քանդված «Սասունցի Դավիթ» կինոթատրոնը կարող է վերականգնվել, հինգշաբթի լրագրողներին հայտնեց Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը:

Ըստ նրա` քաղաքապետարանն առաջիկայում կայարանամերձ հրապարակում կինոթատրոնի տեղում կիսակառույց հյուրանոցի շենքի քանդման թույլտվություն կտա:
 
«Շենքի քանդման աշխատանքներին զուգահեռ կավարտվեն քաղաքապետարանի հետ շինարարական նախագծերի, այդ թվում՝ «Սասունցի Դավիթ» կինոթատրոնի վերականգնման քննարկումները»,- ասաց գլխավոր ճարտարապետը:

«Սասունցի Դավիթ» կինոթատրոնը կառուցվել է 1960-ականների կեսերին, շենքի ճարտարապետն է Աննա Տեր-Ավետիքյանը: Կինոթատրոնում մեկ դահլիճ է եղել, որտեղ հիմնականում հնդկական ֆիլմեր էին ցուցադրվում:

Կինոթատրոնը փակվել է 80-ականների սկզբին, իսկ մի քանի տարի անց ամբողջովին քանդվել: Կինոթատրոնի տեղում խորհրդային ժամանակներում սկսվել է հյուրանոցային համալիրի կառուցում, որն այդպես էլ չի ավարտվել: -0-