Рейтинг@Mail.ru
USD
369.01
EUR
434.14
RUB
4.9472
GEL
137.49
2026 թ. մայիսի 10, կիրակի
եղանակը
Երևանում
+11

Երևանում չջեռուցվող դպրոց չի լինի. ՀՀ վարչապետ

29.11.2012, 14:54
Երևանի բոլոր դպրոցները կապահովվեն ջեռուցմամբ, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Երևանում չջեռուցվող դպրոց չի լինի. ՀՀ վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի բոլոր դպրոցները կապահովվեն ջեռուցմամբ, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նիստի ընթացքում որոշում է կայացվել, որի համաձայն, ջեռուցմանը միացել է մայրաքաղաքի ևս երկու դպրոց:

«Այսպիսով, մինչև տարեվերջ Երևանում չջեռուցվող դպրոց չի լինի»,- ասաց վարչապետը:

Նա նշեց, որ դրանով իսկ կկատարվի ՀՀ նախագահի հանձնարարականը:

Երևանում գործում է 191 միջնակարգ դպրոց, ինչպես նաև 3 մասնագիտական դպրոց: Հանրակրթական դպրոցների աշակերտների թիվը կազմում է ավելի քան 104 հազար: -0-