Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+3

Զանգվածային ազատումներ աշխատանքից ՀՀ ձեռնարկություններում

12.02.2016, 11:10
Հայաստանի խոշոր ձեռնարկություններում խորանում են մարդկանց աշխատանքից ազատելու միտումները, պնդում են հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություններին մոտ կանգնած` «Հայկական ժամանակ» թերթի աղբյուրները։
Զանգվածային ազատումներ աշխատանքից ՀՀ ձեռնարկություններում
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի խոշոր ձեռնարկություններում խորանում են մարդկանց աշխատանքից ազատելու միտումները, պնդում են հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություններին մոտ կանգնած` «Հայկական ժամանակ» թերթի աղբյուրները։

Ըստ պարբերականի աղբյուրների հայտնած տեղեկությունների,  վերջին շրջանում յուրաքանչյուր ամիս այդ խոշոր ձեռնարկություններում աշխատանքից ազատվում է մոտ հազար աշխատող։

«Պատճառը տնտեսական ծանր իրավիճակն է, որը ստիպում է ընկերություններին կրճատել ծախսերը»,– գրում է թերթը։

Գրառման մեջ նշվում է, որ աշխատողների թվի փոփոխության մասին անցած տարվա վերջին եռամսյակի պաշտոնական տվյալները դեռ չեն հրապարակվել, «սակայն ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած խոշոր հարկատուների մոնիտորինգներից պարզ է դառնում, որ խոշոր հարկ վճարողների տեսչությունում գրանցված ավելի քան 520 ձեռնարկություններում աշխատողների թվաքանակը մեկ տարվա ընթացքում նվազել է մոտ 3 հազար 600-ով»։ -0-