Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
445.99
RUB
4.7198
GEL
141.6
2026 թ. հունվարի 7, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-10

Հայաստանի հավաքականը FIFA–ի վարկանիշում բարձրացել է 7 հորիզոնականով

03.03.2016, 14:17
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը FIFA–ի վարկանիշում բարձրացել է 7 հորիզոնականով` զբաղեցնելով 116–րդ տեղը։
Հայաստանի հավաքականը FIFA–ի վարկանիշում բարձրացել է 7 հորիզոնականով

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականը FIFA–ի վարկանիշում բարձրացել է 7 հորիզոնականով` զբաղեցնելով 116–րդ տեղը, նշվում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքում։

Փետրվարին հայկական թիմը չի անցկացրել ոչ մի հանդիպում։

2018 թ.–ի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները հայտնվել են հետևյալ հորիզոնականներում`  Ռումինիա` 16–րդ տեղ, Լեհաստան` 31, Դանիա` 40, Մոնտենեգրո` 84 և Ղազախստան`125։

FIFA-ի վարկանիշի առաջին տասնյակը մարտի 3–ի դրությամբ.

1. Բելգիա
2. Արգենտինա
3. Իսպանիա
4. Գերմանիա
5. Չիլի
6. Բրազիլիա
7. Պորտուգալիա
8. Կոլումբիա
9. Անգլիա
10. Ավստրիա