Հայաստանում կկառուցվի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոց

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում կկառուցվի հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան նոր մարզադպրոց: Կառուցման ընդհանուր արժեքը կկազմի 480 մլն դրամ (գրեթե 998 հազար դոլար): Այդ մասին երկուշաբթի լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը:
«Քաղաքաշինության կոմիտեի հետ անցկացրած հետոզոտությունը ցույց է տվել մարզադպրոցի նոր շենքի կառուցման անհրաժեշտությունը, որի ընդհանուր արժեքը կկազմի 480 մլն դրամ, որտեղ կմարզվեն չափահաս մարզիկներ: Իսկ, հաշվի առնելով, այս մարզաձևի հանդեպ աճող հետաքրքրությունը, համանքային բյուջեից միջոցներ կհատկացվեն ներկայումս գործող դրոցի վերանորոգման համար, որտեղ կմարզվեն սկսնակ մարզիկները», - ասաց Ղազարյանը:
Միաժամանակ նա նշեց, որ Գյումրու քաղաքապետարանը պետք է որոշում ընդունի` դպրոցի կառուցման համար համապատասխան հողատարածք հատկացնելու մասին:
Ղազարյանը նշեց, որ չնայած դպրոցը տեղակայված կլինի երկու տարբեր շենքերում, սակայն մեկ անվանում կունենա:
Ըստ նրա, հիմնական բոլոր տեխնիկական աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա ընթացքում, իսկ արդեն 2020 թ.-ին սկսել նոր շենքի կառուցումը:-0-