Рейтинг@Mail.ru
USD
377.67
EUR
448.14
RUB
4.9086
GEL
140.92
2026 թ. փետրվարի 17, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Վարդան Մինասյանը նշանակվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

10.04.2018, 17:05
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նոր մարզիչ ունի։
Վարդան Մինասյանը նշանակվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի./ԱՌԿԱ/. Ապրիլի 10-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացավ ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը:

Օրակարգային հարցերի թվում էր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը առաջարկեց քննարկել Վարդան Մինասյանի թեկնածությունը:

Գործկոմի անդամները միաձայն կողմ արտահայտվեցին ներկայացաված թեկնածության վերաբերյալ և Վարդան Մինասյանը հաստատվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:

Միևնույն ժամանակ Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ հաստատվեց Արմեն Գյուլբուդաղյանցը: Գործկոմի նիստում քննարկվեցին նաև այլ ընթացիկ հարցեր:–0–