Рейтинг@Mail.ru
USD
386.94
EUR
433.3
RUB
4.8079
GEL
141.17
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+8

Որոշվել են Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մրցակիցները Ազգերի լիգայում

24.01.2018, 16:50
Վիճակահանությունը կայացել է չորեքշաբթի Շվեյցարիայի Լոզան քաղաքում:
Որոշվել են Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մրցակիցները Ազգերի լիգայում

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայտնի են դարձել Ազգերի լիգայում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մրցակիցները։

Վիճակահանությունը կայացել է չորեքշաբթի Շվեյցարիայի Լոզան քաղաքում:

Հայաստանի հավաքականն ընդգրկվել է D դիվիզիոնի չորրորդ խումբ: Հավաքականի մրցակիցները կլինեն Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի ու Ջիբրալթարի թիմերը:

Ազգերի լիգայի ձևաչափի համաձայն, 55 ազգային թիմերը բաշխվում են 4 դիվիզիոնի` ըստ ՈւԵՖԱ–ի վարկանիշում զբաղեցրած դիրքի։

Հայաստանը ներառված է D դիվիզիոնում` Ադրբեջանի, Մակեդոնիայի, Բելառուսի, Վրաստանի, Լատվիայի, Ֆարերյան կղզիների, Լյուքսեմբուրգի, Ղազախստանի, Մոլդովայի, Լիխտենշտեյնի, Մալթայի, Անդորրայի, Կոսովայի, Սան Մարինոյի ու Ջիբրալթարի հավաքականների հետ մեկտեղ:

Չորս դիվիզիոններից յուրաքանչուրի հաղթողը կստանա 2020 թ.–ի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր։

Խմբային մրցաշարը տեղի կունենա 2018 թվականի աշնանը: B, С և D դիվիզիոնների խմբերի հաղթողները կանցնեն հաջորդ լիգա, A, B և C լիգաների վերջին 4 թիմերը կհայտնվեն մեկ ռանգով ցածր դիվիզիոնում: Հաղթողը կորոշվի եզրափակիչ փուլում` 2019 թ.–ի հունիսին:-0-