Рейтинг@Mail.ru
USD
384.92
EUR
432.84
RUB
4.765
GEL
140.53
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

Յուրա Մովսիսյանը հունիսի 13–ին չի մասնակցի Հայաստան–Պորտուգալիա խաղին. ՀՖՖ

10.06.2015, 13:07
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը վանսվածքի պատճառով հունիսի 13–ին Երևանում չի մասնակցի Պորտուգալիայի հետ Եվրո-2016 ընտրական փուլի խաղին, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը։
Յուրա Մովսիսյանը հունիսի 13–ին չի մասնակցի Հայաստան–Պորտուգալիա խաղին. ՀՖՖ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը վանսվածքի պատճառով հունիսի 13–ին Երևանում չի մասնակցի Պորտուգալիայի հետ Եվրո-2016 ընտրական փուլի խաղին, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը։

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի թույլտվությամբ, հունիսի 9-ի երեկոյան մարզիկը մեկնել է ԱՄՆ հետազոտման:

Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է Սարգիս Հովսեփյանը, Յուրա Մովսիսյանը հրավիրվել էր Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքին, որովհետև նախնական հետազոտությունները ցույց էին տվել, որ ֆուտբոլիստը կհասցներ վերականգնվել մինչև Պորտուգալիայի հավաքականի հետ հանդիպումը:

«Մարզական հավաքի հինգ օրերի մարզումները ցույց տվեցին, որ լիովին վերականգնվել և պատրաստ լինել առաջիկա հանդիպմանը հնարավոր չէ: Մարզչական շտաբի և բժշկական անձնակազմի հետ որոշում կայացվեց թույլատրել, որպեսզի Յուրան մինչև իր ակումբ վերադառնալը լրացուցիչ հետազոտություն անցնի ԱՄՆ-ում, ինչի հնարավորությունը կար, և ես թույլատրեցի նրան դադարեցնել իր մասնակցությունը հավաքին և մեկնել ԱՄՆ», - ասաց Սարգիս Հովսեփյանը:

Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի խաղը Հայաստանի և Պորտուգալիայի հավաքականների միջև կկայանա հունիսի 13–ին տեղական ժամանակով 20։00–ին Երևանի Հանրապետական մարզադաշտում։

Հայաստանի հավաքականն ընտրական փուլում մեկ միավորով կիսում է վերջին տեղը սերբերի հետ։ Սակայն հայ ֆուտբոլիստները չորս խաղ են անցկացրել` մեկ խաղով ավելի, քան սերբերը։

Խմբում ինը միավորով չորս խաղից հետո առաջատար են պորտուգալացիները, յոթական միավոր ունեն Ալբանիայի (երեք խաղ)  և Դանիայի (չորս խաղ) հավաքականները։ -0-