Рейтинг@Mail.ru
USD
368.12
EUR
419.84
RUB
4.7383
GEL
139.18
2026 թ. հունիսի 29, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+16

Աշխարհի առաջնության ընտրական փուլում անցկացվող Իտալիա–Հայաստան հանդիպումը կկայանա Նեապոլում

06.08.2013, 14:51
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հաստատել է 2014 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլում անցկացվող Իտալիա–Հայաստան հանդիպման անցկացումը, որը կկայանա հոկտեմբերի 15-ին։
Աշխարհի առաջնության ընտրական փուլում անցկացվող Իտալիա–Հայաստան հանդիպումը կկայանա Նեապոլում
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հաստատել է 2014 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլում անցկացվող Իտալիա–Հայաստան հանդիպման անցկացումը, որը կկայանա հոկտեմբերի 15-ին։

Ինչպես նշված է ֆեդերացիայի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, խաղը կկայանա Նեապոլի «Սան–Պաոլո» խաղադաշտում, որը կարող է հյուրընկալել 60000 հանդիսատեսի։

Հայաստանի և Իտալիայի հավաքականների` «Հրազդան» մարզադաշտում կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր 1։3 հաշվով` հօգուտ իտալացիների։-0-