Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+1

ՖԻՖԱ–ի աղյուսակում Հայաստանի հավաքականը նահանջել է 5 տեղով

12.03.2015, 14:45
Մարտի 12-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է 5 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 79-րդ հորիզոնականը:
ՖԻՖԱ–ի աղյուսակում Հայաստանի հավաքականը նահանջել է 5 տեղով
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. Մարտի 12-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է 5 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 79-րդ հորիզոնականը:

Աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականը, երկրորդ տեղում է Արգենտինան, երրորդը Կոլումբիան է:

 
Աղյուսակի առաջին 10 հորիզոնականում են.
1. Գերմանիա - 1770 միավոր,

2. Արգենտինա – 1577,

3. Կոլումբիա – 1499,

4. Բելգիա – 1471,

5. Հոլանդիա – 1415,

6. Բրազիլիա – 1348,

7. Պորտուգալիա – 1191,

8. Ֆրանսիա – 1180,

9. Ուրուգվայ - 1164

10. Իտալիա – 1146։

Հայկական թիմը նույն նախընտրական խմբում է Դանիայի, Պորտուգալիայի, Ալբանիայի և Սերբիայի հետ։ Խմբի առաջատարն է Դանիայի հավաքականը` յոթ միավորով։ Պորտուգալիայի հավաքականն ունի 6 միավոր, Ալբանիայի հավաքականը` չորս միավոր։
Հայաստանի և Սերբիայի հավաքականները երեք հանդիպումից հետո ունեն մեկական միավոր։-0-