Рейтинг@Mail.ru
USD
381.39
EUR
445.43
RUB
4.7442
GEL
141.58
2026 թ. հունվարի 9, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Յուրա Մովսիսյանն ազատվել է զինվորական ծառայությունից

26.06.2014, 16:29
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի որոշում է ընդունել ֆուտբոլի ՀՀ  հավաքական թիմի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանն ազատել պարտադիր զինվորական ծառայությունից։
Յուրա Մովսիսյանն ազատվել է զինվորական ծառայությունից
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի որոշում է ընդունել ֆուտբոլի ՀՀ  հավաքական թիմի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանն ազատել պարտադիր զինվորական ծառայությունից։

Ըստ որոշման` Մովսիսյանին ոչ թե տարկետում է տրամադրվում, այլ նա ընդհանրապես ազատվում է զինվորական ծառայությունից, քանի որ նրան արդեն տարկետում տրամադրվել էր մինչև 2014թ. գարնանային զորակոչ, իսկ արդեն օգոստոսի 2-ին լրանում է նրա 27 տարին (բանակ զորակոչելու վերջնական տարիք)։

Յուրա Մովսիսյանը Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվել է 2010 թ.-ին։ –0-