Մուսլինը ոչինչ չգիտի Մովսիսյանի՝ «Կուբան» տեղափոխվելու մասին
20.11.2012,
13:25
«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը հայտարարել է, որ իրեն ոչինչ հայտնի չէ Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» խաղացող Յուրա Մովսիսյանի՝ «Կուբան» տեղափոխվելու մասին:

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը հայտարարել է, որ իրեն ոչինչ հայտնի չէ Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» խաղացող Յուրա Մովսիսյանի՝ «Կուբան» տեղափոխվելու մասին:
Ավելի վաղ որոշ ռուսական ԶԼՄ-ներ տեղեկություն էին տարածել, որ Մովսիսյանին կարող է գնել «Կուբանը»:
«Ես այդ մասին ոչինչ չգիտեմ: Առայժմ Յուրան մեզ մոտ է»,- ասել է Մուսլինը:
Սերբ մասնագետի խոսքով, Մովսիսյանը շատ պետք է «Կրասնոդարին»:
«Մովսիսյանի հետ մենք ավելի ուժեղ կլինենք: Հույս ունեմ, որ նա կհասցնի վերականգնվել «Կուբանի» հետ խաղից առաջ, որը կկայանա նոյեմբերի 30-ին: Դժվար կլինի, նա երկար չի մարզվել, բայց մենք հույս ենք կապում նրա հետ»,- Մուսլինի խոսքն է մեջբերում «Նովոստի-Արմենիան»՝ հղում անելով «Սպորտ-Էքսպրեսին»:
«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը դեռ վերջնական որոշում չի կայացրել «Կրասնոդարի» հետ պայմանագիրը երկարացնելու վերաբերյալ:
Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ կրասնոդարյան թիմի ղեկավարությունը կառաջարկի հայ հարձակվողին եռամյա նոր պայմանագիր` երկու միլիոն տարեկան վարձատրությամբ, ինչը գրեթե երկու անգամ շատ է խաղացողի ներկայիս վարձատրությունից: -0-