Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Ռուսները կսպասարկեն Դանիա–Հայաստան ԱԱ–2014 ընտրական փուլի խաղը

31.05.2013, 16:54
Հունիսի 11-ին Դանիա-Հայաստան հանդիպումը Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում կսպասարկի Ալեքսեյ Նիկոլաևը, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Ռուսները կսպասարկեն Դանիա–Հայաստան ԱԱ–2014 ընտրական փուլի խաղը
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/.  Հունիսի 11-ին Դանիա-Հայաստան հանդիպումը Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում կսպասարկի Ալեքսեյ Նիկոլաևը, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Նրան կօգնեն Օլեգ Ցելովալնիկովը և Դմիտրի Մոսյակինը: Չորրորդ մրցավարի պարտականությունները կկատարի Միխայիլ Վիլկովը:

Նախօրեին նաև հայտնի դարձավ, որ հունիսի 7–ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայանալիք Հայաստան–Մալթա ընտրական խաղը կսպասարկի Հյուսիսային Իռլանդիայի մրցավարական անձնակազմը։

Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանը հայտնվել է նույն խմբում իտալացիների, բուլղարացիների, չեխերի, դանիացիների և մալթացիների հետ։ Առայժմ առաջատար է Իտալիայի հավաքականը` հինգ հանդիպումների ընթացքում հավաքած տասներեք միավորով, այնուհետև բուլղարացիներն են` վեց խաղում ձեռք բերած տասը միավորով, չեխերը` ութ միավորով (հինգ խաղում), դանիացիները` վեց միավորով (հինգ խաղում)։ Հայաստանի հավաքականը զբաղեցնում է նախավերջին տեղը` հավաքելով երեք միավոր չորս հանդիպումներում։ Մալթացիները հինգ խաղերից հետո ունեն զրոյական ցուցանիշ։ -0-