Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 17, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+20

2013 թ.–ին իրանցի ավելի քան 110 հազար զբոսաշրջիկ է այցելել Հայաստան

21.02.2014, 16:14
2013 թ.–ին իրանցի ավելի քան 110 հազար զբոսաշրջիկ է այցելել Հայաստան, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։
2013 թ.–ին իրանցի ավելի քան 110 հազար զբոսաշրջիկ է այցելել Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /ԱՌԿԱ/. 2013 թ.–ին իրանցի ավելի քան 110 հազար զբոսաշրջիկ է այցելել Հայաստան, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։

«Սկսած 2008 թ.–ից` նկատվել է Իրանից զբոսաշրջիկների թվի աճի միտում, սակայն վերջին երկու տարվա ընթացքում այդ ցուցանիշը փոքր–ինչ նվազել է», – ասել է Ապրեսյանը Իրանի մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության կազմակերպության զբոսաշրջության զարգացման և մարկետինգի գլխավոր տնօրեն

Սեյեդ Մոհամմադ Քազեիմ Խոլդի Նասաբի գլխավորած պատվիրակության հետ բանակցությունների արդյունքում։

Միաժամանակ Ապրեսյանն ավելացրել է, որ Իրանից տուրիստական այցելությունների գագաթնակետը գրանցվել է 2011 թ.–ին` 134 հազար մարդ։

Ապրեսյանի կարծիքով` ցուցանիշները նվազումը կապված է, մասնավորապես, վերջին տարիներին իրանական արժույթի` ռիալի փոխարժեքի անկման հետ։

Մոհամմադ Քազեիմ Խոլդի Նասաբն իր հերթին, պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին, տեղեկացրել է, որ 2013 թ.–ին Իրան է այցելել Հայաստանի մոտ 5400 քաղաքացի։

«Ինչպես տեսնում եք, վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ իրանցիները ավելի հաճախ են այցելում Հայաստան։ Կարծում եմ, որ դա կապված է Հայաստանում Իրանի մասին ոչ բավարար տեղեկատվության հետ, որը հետագայում պարտադիր պետք է լրացնել», – նշել է նա։

Ամփոփելով բանակցությունների արդյունքները` կողմերը նշել են, որ իրենք քննարկել են երկու երկրներում տուրիզմի կայուն զարգացման ապահովման, միասնական տարածաշրջանային տուրիստական պրոդուկտի ձևավորման և միջազգային շուկայում այն ներկայացնելու հարցերը, ինչպես նաև երկու պետություններում մի շարք ցուցահանդեսներ և փառատոններ անցկացնելու հարցը։

Բանակցությունների արդյունքում պատրաստվել է մի արձանագրություն, որը ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ստորագրվել է Մեխակ Ապրեսյանը, իսկ Իրանի մշակութային ժառանգության կազմակերպության կողմից` Մոհամմադ Քազեիմ Խոլդի Նասաբին։–0–