Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+3

2024թ․–ի 9 ամսում զբոսաշրջիկների ներհոսքը Հայաստանը նվազել է 6,9%–ով․ նախարար

28.10.2024, 15:27
2024 թ․–ի առաջին 9 ամիսների ընթացքում զբոսաշրջիկների ներհոսքը Հայաստան նվազել է 6,9 տոկոսով, հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը
2024թ․–ի 9 ամսում զբոսաշրջիկների ներհոսքը Հայաստանը նվազել է 6,9%–ով․ նախարար

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ 2024 թ․–ի առաջին 9 ամիսների ընթացքում զբոսաշրջիկների ներհոսքը Հայաստան նվազել է 6,9 տոկոսով, հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

 «Հունվար-սեպտեմբերին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է 6,9%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանից այցելուների 21,6%-անոց նվազմամբ։ Այլ երկրներից ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է մոտ 8,4%-ով, ինչին նպաստել են Իրանից, Հնդկաստանից և Չինաստանից ժամանած զբոսաշրջիկները»,- ասաց Հովհաննիսյանը՝ ելույթ ունենալով խորհրդարանում բյուջետային քննարկումների ժամանակ։

Միաժամանակ նախարարը նշեց, որ իր ունեցած տեղեկությունների համաձայն՝ Հնդկաստանից ժամանած աշխատանքային միգրանտների թիվը նվազել է։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով՝ այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստան է այցելել շուրջ 1 մլն 722,6 հազար զբոսաշրջիկ։ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ անկումը կազմել է 6,88% (այն ժամանակ գրանցվել է գրեթե 1 մլն 850 հազար զբոսաշրջային այցելություն)։ Ամենաշատ զբոսաշրջիկները Հայաստան են ժամանում Ռուսաստանից (43%), Վրաստանից (12%), Իրանից (8%), ինչպես նաև ԱՄՆ-ից (3%) և Հնդկաստանից (2%)։