Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 14, շաբաթ
եղանակը
Երևանում
+8

Հունվարին Հայաստան է այցելել շուրջ 160 հազար զբոսաշրջիկ

08.02.2023, 11:24
2022թ.–ին Հայաստան է ժամանել 1.67 մլն զբոսաշրջիկ
Հունվարին Հայաստան է այցելել շուրջ 160 հազար զբոսաշրջիկ
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի./ԱՌԿԱ/. 2023թ.–ի հունվարին Հայաստան է այցելել 159 475 զբոսաշրջիկ, հայտնել է Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն։

Գերատեսչության տվյալներով, 2022թ.–ի հունվարին այդ ցուցանիշը կազմել է 94 339 մարդ։

«Զբոսաշրջիկների 46 տոկոսը (88 հազար) Հայաստան է ժամանել Ռուսաստանից, 11 տոկոսը (18 հազար) `Վրաստանից, 4 տոկոսը (7 հազար)` Իրանից, 3 տոկոսը (2 հազար)` ԱՄՆ–ից և 1 տոկոսը (1 հազար)` Գերմանիայից», – նշվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ 2022թ.–ին Հայաստան է ժամանել 1.67 մլն զբոսաշրջիկ։–0–