«ՏաԹևեր» ճոպանուղին գոյության երեք տարվա ընթացքում ավելի քան 200 հազար ուղևոր է փոխադրել
18.11.2013,
16:45
Աշխարհի ամենաերկար «ՏաԹևեր» ճոպանուղու ծառայություններից երեք տարվա ընթացքում օգտվել է 206 664 ուղևոր, երկուշաբթի տեղեկացրեց «Տաթևի վերածնունդ» ծրագրի տնօրեն Արեն Ապիկյանը։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Աշխարհի ամենաերկար «ՏաԹևեր» ճոպանուղու ծառայություններից երեք տարվա ընթացքում օգտվել է 206 664 ուղևոր, երկուշաբթի տեղեկացրեց «Տաթևի վերածնունդ» ծրագրի տնօրեն Արեն Ապիկյանը։
«Ճոպանուղու գործարկմամբ զգալիորեն ավելացել է Տաթևի վանքի այցելուների թիվը, քանի որ կրճատվել է այն ժամանակը, որն անհրաժեշտ է վանք հասնելու համար. եթե ավտոմեքենայով վանք հասնելու համար պահանջվում է մոտ մեկ ժամ, ապա այժմ ճանապարհը կրճատվել է մինչև 12 րոպե»,– լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Ապիկյանը։
Ըստ նրա` նախագիծը ոչ միայն օրական մի քանի հարյուրի հասցրեց վանքի զբոսաշրջիկների թիվը (թեժ սեզոնին` մինչև 1200 մարդ), այլ նաև նպաստեց մոտակա քաղաքների և համայնքների տուրիստական ենթակառուցվածքների զարգացմանը։ Այսպես, Գորիս քաղաքում մինչև «Տաթևի վերածնունդը» նախագծի մեկնարկը աշխատում էր ընդամենը երկու հյուրանոց, իսկ այսօր դրանց թիվը կազմում է 10, ինչն աշխատանքով է ապահովում շուրջ 200 մարդու։ Իսկ մոտակա գյուղերի գյուղացիները զբոսաշրջիկներին գիշերելու տեղ և ընթրիք են առաջարկում` այդպիսով իրենց տները Bed&Breakfast նման հյուրանոցային տների վերածելով։
Այդ կապակցությամբ Ապիկյանն ավելացրեց, որ ակտիվ աշխատանք է տարվում արտասահմանյան և սեփական կազմակերպությունների հետ, որոնք հաջորդ տարի մտադիր են ֆիանսական միջոցներ տրամադրել այդ բիզնեսի զարգացման համար։
Բացի այդ, ըստ նրա` ծրագրի շրջանում հիմնադրամին պատկանող տարածքում նախատեսվում է նոր հյուրանոց և խաղահրապարակ կառուցել և այլ նպատակային օբյեկտներ, որոնք զբոսաշրջիկներին հնարավորություն կտան ավելի շատ ժամանակ անցկացնել Տաթևում։
«Ըստ էության, այժմ զբոսաշրջիկները գալիս են` ճոպանուղուց օգտվելով այցելում վանք և հեռանում, միաժամանակ ինչպես Տաթևում, այնպես էլ մոտակայքում շատ հետաքրքիր վայրեր կան այցելության համար, որոնց մասին տեղյակ չէ ոչ մի զբոսաշրջիկ, նաև տեղի բնակիչները»,– ասաց նա։
Այդ կապակցությամբ, ըստ նրա` հիմնադրամի կողմից քայլարշավների 14 երթուղի է մշակվել, այդ թվում եռօրյա, որոնք կսկսվեն իրականացվել հաջորդ տարվանից։
Տաթևի վանքը խոշոր մշակութային կենտրոն է եղել՝ ձեռագրատնով, արհեստանոցով, գրադարանով և ամենահայտնի համալսարաններից մեկով։
«ՏաԹևեր» ճոպանուղին բացվել է 2010 թվականի հոկտեմբերի 16-ին` «Տաթևի վերածնունդ» նախագծի շրջանակներում: 2010թ. հոկտեմբերի 23-ին «ՏաԹևեր»-ը գրանցվել է Գինեսի ռեկորդների միջազգային գրքում` որպես աշխարհում ամենաերկար հետադարձելի երկխցիկ ճոպանուղի: Ռեկորդը գրանցվել էր ոչ միայն ճոպանուղու երկարության (5752 մ.), այլև ճոպանուղու կառուցման կարճ ժամանակահատվածի (10 ամիս) համար:
Նախագիծն իրականացվել է ճոպանուղու նախագծման և կառուցման առաջատար շվեյցարական «Գարավենտա-Դոպելմայր» ընկերության կողմից: Դեպի վանական համալիր տանող օդային ճանապարհը կազմում է 11 րոպե, արագությունը՝ 10 մ/վ, խցիկում ուղեւորների տարողությունը՝ 25 մարդ, ճոպանուղու ուղևորների թողունակությունը ժամում կազմում է 200 մարդ: Հսկայական կրող հիմքերը բաժանում են ճանապարհը 4 հատվածի, վերջին՝ ամենաերկար հատվածի երկարությունը կազմում է 2,7 կմ: -0- -