Рейтинг@Mail.ru
USD
392.26
EUR
425.45
RUB
4.6405
GEL
141.43
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+11

ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան այցելել Իրան առանց վիզայի, իսկ Շվեյցարիա` դյուրացված կարգով

17.06.2016, 20:37
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ վավերացրել է Իրանի և Շվեյցարիայի հետ մուտքի արտոնագրի ռեժիմի մասին երկու համաձայնագիր։
ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան այցելել Իրան առանց վիզայի, իսկ Շվեյցարիա` դյուրացված կարգով

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ վավերացրել է Իրանի և Շվեյցարիայի հետ մուտքի արտոնագրի ռեժիմի մասին երկու համաձայնագիր։

Ինչպես նշեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, 2016 թ.–ի հունիսի 5–ին Թեհրանում ստորագրված համաձայնագրով նախատեսվում է ամբողջովին դյուրացնել երկրների միջև մուտքի արտոնագրի ռեժիմը, ինչը թույլ կտա երկու երկրների քաղաքացիներին կազմակերպել փոխայցելություններ առանց վիզայի, սակայն` 90 օրից ոչ ավել180 օրվա ընթացքում։

Նրա խոսքով` այս որոշումը թույլ կտա ամրապնդել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև կնպաստի տնտեսական համագործակցությանն ու զբոսաշրջության զարգացմանը։

«Հունիսի 8–ին Իրանն ավարտել է համաձայնագրի հաստատմանը վերաբերող ներպետական բոլոր ընթացակարգերը, ինչը թույլ կտա ավելացնել Իրանից տուրիստական այցելությունների թիվը, ինչպես նաև դեպի Իրան ՀՀ քաղաքացիների առանց մուտք արտոնագրի այցելությունների հնարավորությունը», – ասաց Քոչարյանը։

Նա նաև նշեց, որ 2016 թ.–ի փետրվարի 29–ին Շվեյցարիայի հետ ստորագրված երկրորդ համաձայնագրով նախատեսվում է դյուրացնել մուտք արտոնագրի ռեժիմը։

«Համաձայնագրով նախատեսվում է դյուրացնել Շվեյցարիա մուտքի արտոնագրի ռեժիմը քաղաքացիների մի շարք կատեգորիաների, մասնավորապես` քաղաքական գործիչների, գործարարների, դպրոցականների և ուսանողների, պետական կառույցների ներկայացուցիչների, այն մարդկանց համար, ովքեր այցելում են իրենց հարազատների շիրիմներին և այլ կատեգորիաների համար», – ասաց Քոչարյանը։

Վիզան տրամադրվելու է մինչև 5 տարի ժամկետով, սակայն գործելու է միակողմանի կարգով` միայն ՀՀ քաղաքացիների համար, քանի որ Շվեյցարիայի քաղաքացիները հնարավորություն կունենան այցելել Հայաստան առանց մուտքի արտոնագրի։

Համաձայնագրով նախատեսվում է ՀՀ քաղաքացիներին Շվեյցարիա այցելելու համար վիզաների տրամադրման ընթացակարգի դյուրացում։ ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան գտնվել Շվեյցարիայում 90 օրից ոչ ավել 180 օրվա ընթացքում։ –0–