Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 7, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+19

ՔԱԳՎ–ն Հայաստան թռիչքներ կատարելու թույլտվություն է տրամադրել երկու եգիպտական ընկերությունների

15.05.2017, 13:07
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը Հայաստան թռիչքներ կատարելու թույլտվություն է տրամադրել երկու եգիպտական ընկերությունների։
ՔԱԳՎ–ն Հայաստան թռիչքներ կատարելու թույլտվություն է տրամադրել երկու եգիպտական ընկերությունների

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը «Էյէմսի էյրլայնզ» ավիաընկերությանը տրամադրել է թույլտվություն Հուրգադա-Երևան- Հուրգադա, Շարմ էլ-Շեյխ- Երևան- Շարմ էլ-Շեյխ, ինչպես նաև Հուրգադա-Երևան-Շարմ էլ-Շեյխ երթուղիներով թռիչքներ իրականացնելու:

Ինչպես հաղորդում է ՔԱԳՎ մամուլի ծառայությունը, Հուրգադա-Երևան- Հուրգադա երթուղով թռիչքները կմեկնարկեն 2017 թվականի հունիսի 18-ից, Շարմ էլ-Շեյխ- Երևան- Շարմ էլ-Շեյխ երթուղով թռիչքները՝ 2017թ. սեպտեմբերի 24-ից: Հուրգադա-Երևան-Շարմ էլ-Շեյխ երթուղով թռիչքը կիրականացվի սեպտեմբերի 17-ին:

«Էյր Կաիրո» ավիաընկերությանը ևս տրամադրվել է թույլտվություն 2017 թվականի ամառային նավիգացիոն շրջանում, մասնավորապես՝ հունիսի 20-ից հոկտեմբերի 28-ն ընկած ժամանակատվածում, շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, թռիչքներ իրականացնել Հուրգադա-Երևան- Հուրգադա երթուղով:

«Ավիաընկերությունը հունիսի 22-ից հոկտեմբերի 28-ն ընկած ժամանակատվածում թռիչքներ է նախատեսում նաև Շարմ էլ-Շեյխ- Երևան- Շարմ էլ-Շեյխ երթուղով: Թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ յուրաքանչյուր հինգշաբթի», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–