Երևանում EURHODIP–ի տնօրենների խորհրդի նիստը կբարձրացնի Հայաստանի միջազգային հեղինակությունը. Էկոնոմիկայի փոխնախարար
10.10.2013,
18:21
Եվրոպայում հյուրանոցային բիզնեսի և հանրային սննդի դպրոցների ասոցիացիայի (EURHODIP) հերթական նիստի անցկացումը Երևանում կնպաստի երկրի միջազգային հեղինակության բարձրացմանը, կարծում է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրոպայում հյուրանոցային բիզնեսի և հանրային սննդի դպրոցների ասոցիացիայի (EURHODIP) հերթական նիստի անցկացումը Երևանում կնպաստի երկրի միջազգային հեղինակության բարձրացմանը, կարծում է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը։
EURHODIP–ի տնօրենների խորհրդի նիստը կանցկացվի հոկտեմբերի 11–13–ը Երևանում։ Հայաստան կժամանեն Ասոցիացիայի տնօրենների խորհրդի նախագահ Կիս վան դեր Կլիպը, Խորհրդի անդամներ Ֆրանսիայից, Բելգիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, Սլովակիայից, Լիտվայից. Սլովենիայից, Շվեյցարիայից, Խորվաթիայից։
«Սա Հայաստանի համար աննախադեպ միջոցառում է։ Նման միջոցառումները բարձրացնում են պետության հեղինակությունը միջազգային ասպարեզում, ինչպես նաև նպաստում են զբոսաշրջային շուկայում երկրի վարկանիշի ձևավորմանը»,– ասաց Պետրոսյանը հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում։
Նա ավելացրեց, որ EURHODIP–ի տնօրենների խորհուրդն իրադարձային զբոսաշրջության յուրօրինակ ձև է, որը երկիրը վերածում է հանդիպումների և քննարկումների միջազգային հարթակի։
Փոխնախարարը նշեց նաև, որ դա տեղայնացված միջոցառում չէ, այլև երկարաժամկետ նպատակներ ունեցող ծրագիր։ Նա այդ առիթով ընդգծեց, որ հայկական կողմը պետք է առավելագույնը հաջող հանդես գա Իսրայելում 2014 թվականի EURHODIP համաժողովին` հաջորդ համաժողովն արդեն Հայաստանում անցկացնելու համար։
Տուրիզմի ռուսական միջազգային ակադեմիայի մասնաճյուղ` Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանն (ով 2010 թվականից Ասոցիացիայի անդամ է) իր հերթին նշեց, որ EURHODIP–ն աշխարհի ավելի քան 150 կրթական հաստատություններ միավորող միջազգային խոշորագույն կառույցներից մեկն է։
«Ամեն տարի մենք մասնակցում ենք այդ կառույցի համաժողովներին և քննարկում զբոսաշրջության ոլորտի պրոֆեսիոնալ կադրերի պատրաստմանն ու վերապատրաստմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ»,– ասաց Մինասյանը` նշելով, որ Հայաստանում կադրերի խնդիրը բավականին սուր է։
Այդ համատեքստում փորձագետն ընդգծեց, որ Հայաստանի ինտեգրումն այնպիսի կառույցներում, ինչպես EURHODIP–ն է, հնարավորություն է տալիս ուսանողներ, մասնագետներ փոխանակել, իրականացնել Հայաստանում որակավորում ունեցող տուրիստական կադրերի պակասի հետ կապված հարցերի լուծման համատեղ ծրագրեր։
EURHODIP-ը հիմնադրվել է 1989 թ.-ին Բելգիայի Քոքսիյդ քաղաքում՝ Հյուրանոցային բիզնեսի դպրոցի հիման վրա: Այսօրվա դրությամբ EURHODIP–ի կազմում ընդգրկված են եվրոպական շատ երկրների ավելի քան 150 բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ։ Ասոցիացիայի տնօրենների խորհրդի կազմում են 23 անդամ 20 երկրներից։
Ասոցիացիայի գործունեության հիմնական ուղղություններն են` եվրոպական քննությունների կազմակերպում Եվրոպական դիպլոմ ստանալու նպատակով (մենեջմենթ), դասախոսների համար սեմինարների, հյուրանոցային և ռեստորանային բիզնեսի դպրոցների և այդ ոլորտի ներկայացուցիչների ամենամյա համաժողովների կազմակերպում։
Հայաստանում Տնօրենների խորհրդի նիստի մասնակիցների համար նախատեսված է մշակութային ծրագիր, մասնավորապես, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Գեղարդ վանական համալիր, Գառնի հեթանոսական տաճար, Մատենադարան, Սերգեյ Փարաջանովի թանգարան այցելություններ։ -0-