Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+25

ԵՄ-ն նախընտրելի վայր է մնում արձակուրդն անցկացնելու համար

14.02.2014, 11:20
Եվրամիությունը մնում է արձակուրդի համար ամենանախընտրելի վայր, իսկ զբոսաշրջությունը` տարածաշրջանի տնտեսության վերականգնման կարևոր գործոն, գրում է Փրայմը` հղում անելով «Եվրաբարոմետրի» հարցմանը։

ԵՄ-ն նախընտրելի վայր է մնում արձակուրդն անցկացնելու համար
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /ԱՌԿԱ/. Եվրամիությունը մնում է արձակուրդի համար ամենանախընտրելի վայր, իսկ զբոսաշրջությունը` տարածաշրջանի տնտեսության վերականգնման կարևոր գործոն, գրում է Փրայմը` հղում անելով «Եվրաբարոմետրի» հարցմանը։

Հարցումն անցկացվել է 2014 թվականի հունվարի 5-11–ը և ընդգրկել է սոցիալական տարբեր խմբերի 31.122 հազար մարդ։ Բացի ԵՄ երկրներից, հարցումներ են անցկացվել Թուրքիայում, Մակեդոնիայում, Իսլանդիայում, Նորվեգիայում, Սերբիայում, Չեռնոգորիայում և Իսրայելում։

Այսպես, 2013 թվականին հարցվածների 38 տոկոսը տարվա առավել կարևոր իրենց արձակուրդն անցկացրել են ԵՄ–ում, նրանց թիվն աճել է 5 տոկոսով 2012 թվականի մակարդակի դիմաց։ Հարցման մասնակիցների մոտ 42 տոկոսը պատասխանել է, որ հանգիստն անցկացրել է սեփական երկրում, նրանց թիվը կրճատվել է 5 տոկոսով։ Հարցվածների մոտ 19 տոկոսը (2 տոկոսով պակաս, քան մեկ տարի առաջ) մեկնել է ԵՄ սահմաններից դուրս գտնվող մեկ այլ երկիր։

Հարցվածների միայն 11 տոկոսը չի ծրագրում արձակուրդի մեկնել 2014 թվականին տնտեսական ընթացիկ իրավիճակի հետ կապված։ Հարցման մասնակիցների մոտ 44 տոկոսը կմեկնի արձակուրդ` չփոխելով սեփական ծրագրերը տնտեսական խնդիրների պատճառով։

Այս տարի իր երկրում հիմնական արձակուրդի ժամանակ ծրագրում է մնալ հարցվածների 42 տոկոսը, 29 տոկոսը ցանկանում է անցկացնել արձակուրդը ԵՄ–ում, միության սահմաններից դուրս այլ երկրում` 16 տոկոսը։

Տնտեսական աճը խաթարած և գործազրկության աճի հանգեցրած ԵՄ–ի ճգնաժամը դեռևս անավարտ է համարվում, թեև արդեն նկատվում են վերականգնման հատկանիշներ։ ԵՀ–ն նոյեմբերին կանխատեսել էր, որ ԵՄ ՀՆԱ–ն 2013 թվականին կցուցադրի զրոյական աճ, 2014 թվականին կավելանա 1.4 տոկոսով, իսկ 2015 թվականին` 1.9 տոկոս։ Զբոսաշրջությունը համարվում է եվրոպական տնտեսության հենասյուներից մեկը տնտեսական ճգնաժամի ընթացքում, նշվում է հաղորդագրությունում։ -0-