Рейтинг@Mail.ru
USD
401.31
EUR
424.71
RUB
4.03
GEL
145.09

Լոնդոնում բացվում է World Travel Market զբոսաշջային արդյունաբերության պրոֆեսիոնալ ցուցահանդեսը

05.11.2012, 13:24
Լոնդոնում բացվում է World Travel Market (WTM) զբոսաշրջային արդյունաբերության ամենամյա ցուցահանդեսը` բնագավառի հարյուրավոր մասնագետների մասնակցությամբ, որից 157–ը 2012թ.–ին առաջին անգամ այստեղ կներկայացնեն իրենց ստենդները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Լոնդոնում բացվում է World Travel Market (WTM) զբոսաշրջային արդյունաբերության ամենամյա ցուցահանդեսը` բնագավառի հարյուրավոր մասնագետների մասնակցությամբ, որից 157–ը 2012թ.–ին առաջին անգամ այստեղ կներկայացնեն իրենց ստենդները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ցուցահանդեսն ավանդաբար կզբաղեցնի Լոնդոնի արևելքում գտնվող Դոկլենդս շրջանի ExCel ցուցահանդեսային կենտրոնի տարածքը և կտևի մինչև նոյեմբերի 8–ը։

Լոնդոն կմեկնեն ողջ աշխարհի զբոսաշրջային գործակալություններ, հյուրանոցների և ավիաընկերությունների ներկայացուցիչներ, նախարարներ և նորագույն տեխնոլոգիաների, ինչպես վիրտուալ զբոսաշրջությունը, մշակողներ:

Նոր մասնակիցների առավելագույն քանակը կլինի Եվրոպայից` 41 նոր ստենդեր, ներառյալ Սան Մարինոյի, Բելառուսի և ֆրանսիական Լիլ քաղաքի զբոսաշրջային գերատեսչությունների, ինչպես նաև Կոմի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության դեբյուտային շնորհանդեսները։

Նկատելիորեն կաճի նաև «Տեխնոլոգիաներն ու վիրտուալ զբոսաշրջությունը» բաժանմունքը` ողջ աշխարհի 36 նոր մասնակիցներով։

Ֆորումի աշխատանքի երկրորդ օրը  այդ տարածքում տեղի կունենա ողջ աշխարհի տուրիզմի նախարարների հանդիպումը, որի ընթացքում գլխավորապես  կքննարկվեն վիզային սահմանափակումները։

Ինչպես միշտ, WTM–ում առանձին ստենդերը թեմատիկ կլինեն` նվիրված տարվա խոշորագույն իրադարձություններին։

WTM–ն պայմանագրեր կնքելու և բիզնես ծրագրելու համար նախատեսված պրոֆեսիոնալ տարածք է։ 2011թ.–ին այստեղ ընդհանուր առմամբ 1,7 մլն ֆունտ ստեռլինգ գումարի չափով գործարքներ են կնքվել։

Ցուցահանդեսը նաև կներկայացնի զբոսաշրջության զարգացման գլոբալ հեռանկարի, նոր ուղղությունների և առավել արդիական միտումների, բնագավառի զարգացման համար տարբեր երկրների քաղաքական իրադարձությունների ազդեցության, զբոսաշրջության վրա Օլիմպիադայի և այլ խոշոր միջազգային իրադարձությունների արտացոլման վերաբերյալ իր տարեկան զեկույցները։  WTM–ի ընթացքում World Tourism Awards մրցանակներ կհանձնվեն, նոյեմբերի 8–ին ցուցահանդեսը կտոնի արդեն ամենամյա դարձած WTM–ն` Պատասխանատու զբոսաշրջության օրը, որը բարձրացնում է սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց համար նախատեսված ճանապարհորդությունների մատչելիության խնդիրը։ –0–