Ադրբեջանի գործողությունները միայն լրացուցիչ գովազդ դարձան ղարաբաղյան տաղավարի համար
25.02.2013,
20:10
Իտալիայի զբոսաշրջային ցուցահանդեսում Ադրբեջանի հակահայկական գործողությունները լրացուցիչ գովազդ դարձան ղարաբաղյան տաղավարի համար, Ստեփանակերտում կայացած ասուլիսի ընթացքում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը։
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/. Իտալիայի զբոսաշրջային ցուցահանդեսում Ադրբեջանի հակահայկական գործողությունները լրացուցիչ գովազդ դարձան ղարաբաղյան տաղավարի համար, Ստեփանակերտում կայացած ասուլիսի ընթացքում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը։
Ղարաբաղյան պատվիրակությունն առանձին տաղավարով մասնակցել է Միլանում փետրվարի 14-17–ն անցկացված «BIT 2013» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին, սակայն խոչընդոտների է բախվել Ադրբեջանի կողմից։
Շահվերդյանի կողմից, ադրբեջանական կողմն այս անգամ էլ է փորձել Արցախի մասնակցությանը ցուցահանդեսին։
«Ադրբեջանցիները նոր մարտավարություն են մշակել` փորձելով անմիջական շփումով խոչընդոտել մեր տաղավարի այցելուներին։ Նրանք իրենց տաղավարում բազմաթիվ հակահայկական պաստառներ են տեղադրել, ինչը հակառակ ազդեցություն գործեց։ Նրանք արարքները Ղարաբաղի համար հավելյալ քարոզչության վերածվեցին»,– ասել է Շահվերդյանը, ավելացնելով, որ այս անգամ արցախյան տաղավարի այցելուների թիվն աննախադեպ էր։
«Ղարաբաղի մասին գրականությունը ցրվեց դեռ մինչև ցուցահանդեսի փակումը, ինչը վկայում է օրեցօր Արցախի նկատմամբ աճող հետաքրքրության մասին»,– ասել է Շահվերդյանը։
ԼՂՀ զբոսաշրջության վարչության ղեկավարը հայտարարել է, որ ղարաբաղյան տաղավարը ձևավորված է եղել ավանդական ոճով և հետաքրքրել է ոչ միայն զբոսաշրջային ոլորտի պրոֆեսիոնալներին, այլ նաև սովորական այցելուներին։
«Ցուցանակի վրա ներկայացվել են գրքեր, գրքույկներ, բուկլետներ և տեղեկատվական այլ նյութեր, որոնք քարոզում են երկրի զբոսաշրջային ներուժը։ Այցելուներին առաջարկվել են նաև հայկական ավանդական հյուրասիրություններ»,– նշել է Շահվերդյանը։
«Նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել իտալական ընկերություններից մեկի հետ, որն առաջարկել է հրատարակել Արցախի տուրիստական ուղեցույց։ Նման ուղեցույց է հրատարակվել Հայաստանի և Ղարաբաղի մասին, բայց այս անգամ առաջարկվել է առանձին ուղեցույց հրատարակել»,– ասել է Շահվերդյանը։
Խոսելով 2013 թվականի գործունեության մասին` ԼՂՀ զբոսաշրջության վարչության ղեկավարը հայտնել է, որ պահպանվելու են զբոսաշրջության զարգացման այն տեմպերը, որոնք գրանցվել են վերջին չորս տարիներին։
Շահվերդյանը վստահություն է հայտնել, որ կհաջողվի Արցախ այցելողների թվի աճը պահպանել, որն ամեն տարի գրեթե 40 տոկոս է կազմում։
Այս տարի Միլանի` 86 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով «BIT 2013» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցել է ավելի քան 2000 ցուցանմուշ աշխարհի 120 երկրից։ Ցուցահանդեսն այցելել է մոտ 90 հազար մարդ, որոնցից ավելի քան 60 հազարը` տուրֆիրմաների, հյուրանոցների, զբոսաշրջության ոլորտի այլ ձեռնարկությունների, ԶԼՄ–ների ներկայացուցիչներ են։ -0-