Рейтинг@Mail.ru
USD
377.44
EUR
436.25
RUB
4.7633
GEL
138.23
2026 թ. մարտի 12, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+7

Չինացի լրագրողները կպատմեն Հայաստանի մասին

25.09.2017, 21:24
Չինացի լրագրողները կպատմեն իրենց երկրի բնակիչներին հայկական զբոսաշրջային կենտրոնների և տեսարժան վայրերի մասին:
Չինացի լրագրողները կպատմեն Հայաստանի մասին

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Չինացի լրագրողները կպատմեն իրենց երկրի բնակիչներին հայկական զբոսաշրջային կենտրոնների և տեսարժան վայրերի մասին, հայտնեց Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը։

Նրա խոսքով, չինական Չենդու քաղաքում ՄԱԿ–ի համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության գլխավոր ասամբլեայի 22–րդ նստաշրջանում հայկական պատվիրակությունը հանդիպել է չինական ԶԼՄ–ների ներկայացուցիչների հետ, որ ներկայացնի նրանց Հայաստանը և պատմի հայ–չինական զբոսաշրջային գործակցության մասին։

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ չինացի լրագրողները հոկտեմբերի 4–ից 8–ը կայցելեն Հայաստան»,– ասաց Ապրեսյանը։  -0-