Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 17, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+25

Հայաստանի անդամակցումը ԵՏՄ–ին կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ զբոսաշրջության զարգացման վրա. փորձագետ

13.06.2014, 16:38
Զբոսաշրջության զարգացման վրա կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը, կարծում է Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը։
Հայաստանի անդամակցումը ԵՏՄ–ին կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ զբոսաշրջության զարգացման վրա. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /ԱՌԿԱ/. Զբոսաշրջության զարգացման վրա կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը, կարծում է Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը։

Նրա խոսքով` հարկավոր է ԵՏՄ մասնակից–երկրների հետ փոխհամաձայնագրեր կնքել երկրում զբոսաշրջության ոլորտի հետագա զարգացման համար։

«ԵՏՄ երկրներից դեպի մեր երկիր զբոսաշրջիկների ներհոսքը հնարավոր է միայն տուրիստական փոխանակման մասին փոխհամաձայնագրերից, որոշ արտոնություններից հետո, որոնք ի վիճակի են Հայաստանում հանգիստն ավելի գրավիչ դարձնել զբոսաշրջիկների համար», – նշել է փորձագետը։

Վերջերս ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը «ԱՌԿԱ» գործակալությանը նշել էր, որ 2013 թ.–ին Հայաստան է այցելել 957 240 զբոսաշրջիկ, ինչը 13,5 տոկոսով շատ է 2013 թ.–ի ցուցանիշից (843 330 մարդ)։ Հայաստանում 2013 թ.–ին տուրիզմին աջակցելու ծրագրերին ուղղված ծախսերը, նրա խոսքով, կազմել են 46 մլն դրամ` նախատեսված 50 մլն դրամի փոխարեն։ Այդ միջոցներով հայկական տուրօպերատորներն ու ԼՂՀ–ի տուրիզմի զարգացման գործակալությունը մասնակցել են Մադրիդում, Բեռլինում և Լոնդոնում անցկացված տուրիստական ցուցահանդեսներին։–0–