Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+9

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը կմասնակցի Տոկիոյում կայանալիք զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին

11.09.2013, 18:39
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը սույն թվականի սեպտեմբերի 12-15-ին տեղական զբոսաշրջային գործակալությունների հետ համատեղ կներկայացնի Հայաստանը Տոկիոյում կայանալիք «JATA TABIHAKU» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին, հաղորդեցին Հիմնադրամի մամուլի ծառայությունից։
Հայաստանի ազգային  մրցունակության հիմնադրամը կմասնակցի Տոկիոյում կայանալիք զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը սույն թվականի սեպտեմբերի 12-15-ին տեղական զբոսաշրջային գործակալությունների հետ համատեղ կներկայացնի Հայաստանը Տոկիոյում կայանալիք «JATA TABIHAKU» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին, հաղորդեցին Հիմնադրամի մամուլի ծառայությունից։

««Զբոսաշրջային գործակալների ճապոնական ասոցիացիայի» կողմից կազմակերպվող այս ցուցահանդեսը Ասիայում զբոսաշրջության ոլորտի ամենամեծ միջոցառումներից է, որին մասնակցում են ավելի, քան 150 երկրների զբոսաշրջային կազմակերպություններ և ընկերություններ»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Ցուցահանդեսի ընթացքում միջազգային հանրությանը ներկայացվելու են Հայաստանի պատմամշակութային և քրիստոնեական ժառանգությունը ցուցադրող լիովին վերափոխված ճապոներենով նոր գովազդային նյութեր և քարտեզներ:

Ցուցահանդեսի շրջանակում ՀԱՄՀ պատվիրակությունը կմասնակցի նաև «JATA» զբոսաշրջային ֆորումին, որի ընթացքում կքննարկվեն արևելաասիական տարածաշրջանի շուկայում զբոսաշրջության խթանման հեռանկարները:

«Խոշորագույն այս ցուցահանդեսին ՀԱՄՀ մասնակցությունը նպատակ ունի՝ խթանելու Հայաստանի զբոսաշրջությունը ասիական շուկայում, հայկական զբոսաշրջային արդյունքների իրացման համար պոտենցիալ նոր շուկաներ հայտնաբերել և նպաստել ներգնա զբոսաշրջային հոսքերի աճին»,– հայտնում են մամուլի ծառայությունից։ –0–