Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+33

Հայաստանի նախագահը ներկա է գտնվել Ծաղկաձորում ժամանցային նոր կենտրոնի բացմանը

20.12.2017, 20:51
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձոր քաղաքում ներկա է գտնվել «Մուլտի Ռեսթ» հյուրանոցային համալիրի նոր ժամանցային կենտրոնի բացման արարողությանը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Հայաստանի նախագահը ներկա է գտնվել Ծաղկաձորում ժամանցային նոր կենտրոնի բացմանը

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձոր քաղաքում ներկա է գտնվել «Մուլտի Ռեսթ» հյուրանոցային համալիրի նոր ժամանցային կենտրոնի բացման արարողությանը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Կենտրոնի նպատակն է Ծաղկաձորը դարձնել զբոսաշրջային ակտիվ կենտրոն։

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, կենտրոնի բացմամբ ստեղծվել է շուրջ 60 նոր աշխատատեղ՝ միջինը 150 հազար դրամ աշխատավարձով:

Նախագծի իրականացման համար «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի ջանքերով կատարվել է ավելի քան 10 միլիարդ դրամի ներդրում: -0-