Рейтинг@Mail.ru
USD
379.07
EUR
444.84
RUB
4.9884
GEL
140.8
2026 թ. հունվարի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
-4

Հայաստանն ու Արցախը կներկայացվեն «Fitur» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին

21.01.2014, 18:22
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հունվարի 22-26-ին տեղական զբոսաշրջային 5 ընկերությունների հետ համատեղ Հայաստանը կներկայացնի Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում տեղի ունենալիք «Fitur» միջազգային զբոսաշրջային տարեկան ցուցահանդեսին:
Հայաստանն ու Արցախը կներկայացվեն «Fitur» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հունվարի 22-26-ին տեղական զբոսաշրջային 5 ընկերությունների հետ համատեղ Հայաստանը կներկայացնի Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում տեղի ունենալիք «Fitur» միջազգային զբոսաշրջային տարեկան ցուցահանդեսին:

Միևնույն տաղավարի ներքո կներկայացվի նաև Արցախի Հանրապետությունը: Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հանրային կապերի գրասենյակից:

Այս տարի նախատեսվում է 167 երկրների շուրջ 10 հազար զբոսաշրջային ընկերությունների, ավելի քան 110 հազար առևտրային գործակալների և 92 հազար այցելուների մասնակցություն ցուցահանդեսին:

Հայաստանի և Արցախի գրավիչ ու բազմաբնույթ զբոսաշրջային նկարագրի ձևավորման նպատակով այցելուներին կտրամադրվեն գովազդային նյութեր և քարտեզներ իսպաներենով:-0-