Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 20, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայ–ռուսական գիտազբոսաշրջային արշավի մասնակիցները Արագած են բարձրանում

13.06.2013, 10:38
«Ճանապարհ դեպի ԱՊՀ երկրների երիտասարդական զբոսաշրջային միասնական տարածք» կարգախոսով երկրորդ գիտազբոսաշրջային արշավի մասնակիցները որոշել են հինգշաբթի հաղթահարել քառագագաթ Արագած լեռան երկու գագաթները, 3200 մետր բարձրության վրա օդընտելացումից հետո, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Հայ–ռուսական գիտազբոսաշրջային արշավի մասնակիցները Արագած են բարձրանում
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /ԱՌԿԱ/.  «Ճանապարհ դեպի ԱՊՀ երկրների երիտասարդական զբոսաշրջային միասնական տարածք» կարգախոսով երկրորդ գիտազբոսաշրջային արշավի մասնակիցները որոշել են հինգշաբթի հաղթահարել քառագագաթ Արագած լեռան երկու գագաթները, 3200 մետր բարձրության վրա օդընտելացումից հետո, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

Նրանք սկսել են բարձրանալ ժամը 09։00–ին։ Ծրագրվում է հասնել Արագածի Հարավային (3879 մ) և Արևմտյան (4080 մ) գագաթները։  
 
Նախօրեի ցերեկն օդընտելացման նպատակով արշավի մասնակիցները բարձրացել են Ուրցասար` 3485 մ։  
 
«Խումբն օդընտելացման նպատակով բարձրացել է Ուրցասար, այնուհետև գիշերելու նպատակով իջել է ծովի մակարդակից 3200 մետր բարձրության վրա»,– ասաց խմբի հրահանգիչ Էդգար Նավասարդյանը։
 
Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի ֆիզիկական դաստիարակության և սպորտային զբոսաշրջության ամբիոնի վարիչ Եվգենի Բարանովի խոսքով, Արագածը հեռանկարային է զբոսաշրջության զարգացման տեսանկյունից։
 
«Այդ վայրը շատ հեռանկարային է, այն, իհարկե, շատ բարդ է, դա սպորտային խմբերի համար չէ, այլ նրանց համար, ովքեր զբաղվում են ակտիվ զբոսաշրջությամբ։ Ֆիզիկապես վերելքն այդքան էլ բարդ չէ, բայց այստեղի գեղեցկությունը, այն, որ երևում է Արարատը, պարզապես ակտիվ զբոսաշրջության զարգացման տեսանկյունից բավականին հետաքրքիր վայր է»,– ասաց Բարանովը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։

Ըստ նրա, Արագած բարձրանալը հասանելի է մարդկանց լայն շրջանակի համար։ «Այդ պատճառով կարծում եմ, որ շատ հեռանկարային է երթուղիների ընդգրկումն էքսկուրսիոն այն խմբերում, որոնք ժամանում են այստեղ։ Միաժամանակ, նրանք կկարողանան իրենց մի փոքր ժայռամագլցող զգալ։ Արագածը լավ վայր է ոչ բարդ ակտիվ արշավների համար»,– ավելացրեց նա։
 
Նախօրեին արշավի մասնակիցներն այցելեցին նաև Օշականի Մեսրոպ Մաշտոցի եկեղեցին, որտեղ ամփոփված է հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի աճյունը, ինչպես նաև Ագարակ հնագույն գյուղի պեղումների վայր, որը թվագրվում է մեր թվարկությունից առաջ երրորդ հազարամյակով։
 
Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի և Հայաստանի տուրիզմի ինստիտուտի` Հայաստանում ՌՏՄԱ–ի մասնաճյուղի համատեղ կազմակերպել է «Ճանապարհ դեպի ԱՊՀ երկրների երիտասարդական զբոսաշրջային միասնական տարածք» կարգախոսով երկրորդ գիտազբոսաշրջային արշավը։

 Արշավը բաղկացած է երկու փուլից`  «Ճանաչիր Հայրենիքը և պատմիր նրա մասին» թեմայով երկօրյա ուղևորություն Երևան–Գյումրի–Ալավերդի–Վանաձոր–Երևան երթուղով գնացքով (հունիսի 8-9–ը) և երկրորդ մասից, որը կոչվում է «Հայաստանի չուսումնասիրված սրբազան զբոսաշրջային երթուղիները», որի մասնակիցները անմոռանալի ճանապարհորդություն կունենան լեռնամագլցումներով, հետիոտն արշավներով և հեծանվավազքով։ Երկրորդ փուլը կանցնի հունիսի 10-16–ը։

Արշավն անցկացվում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի, ՎՏԲ Հայաստան Բանկի մասնակցությամբ, ինչպես նաև Հայաստանի հանրապետական կուսակցության աջակցությամբ` ՀՀԿ Կանանց խորհրդի նախաձեռնությամբ և Ազգային ժողովի ու ՌԴ դեսպանության հովանու ներքո։ -0-