Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+23

Նոր ռազմավարություն` Հայաստանի զբոսաշրջությունը զարգացնելու համար

19.06.2017, 21:20
Հայաստանի կառավարությունը ծրագրում է բարձրացնել երկրի զբոսաշրջային այցելությունները տարեկան մինչև առնվազն 3 մլն մարդ։ Համապատասխան ծրագրերը ներկայացվել են երկուշաբթի կառավարության` 2017–2022 թվականների ծրագրում։

Նոր ռազմավարություն` Հայաստանի զբոսաշրջությունը զարգացնելու համար

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը ծրագրում է բարձրացնել երկրի զբոսաշրջային այցելությունները տարեկան մինչև առնվազն 3 մլն մարդ։ Համապատասխան ծրագրերը ներկայացվել են երկուշաբթի կառավարության` 2017–2022 թվականների ծրագրում։

Նման ցուցանիշի հասնելու համար ծրագրվում է կատարել մի շարք քայլեր, որոնց թվում են` երկրի զբոսաշրջության զարգացման համար թիրախային երկրների քաղաքացիների համար մուտքի արտոնագրի ռեժիմի պարզեցում կամ չեղարկում, օտարերկրյա տրանսպորտային միջոցների` Հայաստան մուտքի պարզեցումը։

Ծրագրվում է նաև խստացնել զբոսաշրջային ծառայությունների նկատմամբ պահանջները և ներդնել դրանց ապահովման մեխանիզմներ, մասնավորապես, զբոսաշրջային ռեգիստր, իսկ մինչև 2020 թվականը` ժամանակակից միասնական տեղեկատվական զբոսաշրջային ցանց։

Այդ նպատակներին հասնելու համար ծրագրվում է մշակել և հաստատել «Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր» ռազմավարությունը, որի իրագործումը կսկսվի արդեն 2018 թվականին։ Բացի այդ, կառավարությունը ծրագրում է օժանդակել ամենամյա ավանդական տարածաշրջանային փառատոներին, զարգացնել սպորտային զբոսաշրջությունը, էկոզբոսաշրջության զարգացման հայեցակարգ ընդունել։ -0-