Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Փառատոները կարող են Հայաստանի համար զբոսաշրջիկների ներգրավման ձև լինել

09.08.2017, 18:40
Փառատոները սեփական ներուժը ցույց տալի արդյունավետ ձև է, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում, չորեքշաբթի ասաց Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը կից Զբոսաշրջության կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը։
Փառատոները կարող են Հայաստանի համար զբոսաշրջիկների ներգրավման ձև լինել

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Փառատոները սեփական ներուժը ցույց տալի արդյունավետ ձև է, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում, չորեքշաբթի ասաց Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը կից Զբոսաշրջության կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը։

«Դրանք ցուցադրում են Հայաստանի ժամանցային, մշակութային, սոցիալ–տնտեսական և այլ հնարավորությունները։ Այդպես մենք ստանում ենք զբոսաշրջիկների ներգրավման հզոր գործիք, և այն պետք է առավելագույնս արդյունավետ օգտագործել»,– ասաց նա մամուլի ասուլիսում։

Սակայն, նրա խոսքով, դրված խնդրին դեռ չի հաջողվել հասնել` չնայած փառատոների մասնակիցների և հյուրերի տարեկան աճին։

«Ցավոք, մենք չունենք Հայաստան հենց փառատոների համար ժամանած զբոսաշրջիկների թվի վիճակագրություն, բայց իրողությունները ցույց են տալիս, որ նրանց թիվը մշտապես աճում է, իսկ դա լավատեսության առիթ է տալիս։ Այսպես, օրինակ, խորովածի փառատոնը մեծ թվով զբոսաշրջիկների է ներգրավում Վրաստանից»,– ասաց մասնագետը։

Ապրեսյանը նաև նշել է ամենատարածված փառատոները։
«Նախևառաջ, դրանք այն փառատոներն են, որոնք գործում են արդեն 8-9 տարի։ Գինու, տոլմայի, խորովածի փառատոները։ Զգալի հաջողությունների է հասել նաև մեղրի և հատապտուղների փառատոնը»,– հավելեց նա։

Օգոստոսի 12-13–ին Տավուշի մարզի Բերդ քաղաքի Սորան ազգային պարկում վեցերորդ անգամ կանցկացվի մեղրի և հատապտուղների փառատոնը։ -0-