Рейтинг@Mail.ru
USD
384.47
EUR
450.83
RUB
4.8983
GEL
141.25
2025 թ. հուլիսի 1, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+14

Ռիգա–Երևան. AirBaltic–ը մտադիր է ուղիղ չվերթեր գործարկել

20.01.2020, 13:40
Ռիգա–Երևան. AirBaltic–ը մտադիր է ուղիղ չվերթեր գործարկել
Ռիգա–Երևան. AirBaltic–ը մտադիր է ուղիղ չվերթեր գործարկել

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի./ԱՌԿԱ/. Լատվիական AirBaltic ավիաընկերությունը Երևանի և Ռիգայի միջև ուղիղ չվերթ մեկնարկելու հայտ է ներկայացրել, այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ Քաղավիացիայի կոմիտեից։

Կոմիտեից նշեցին, որ հայտը գտնվում է դիտարկման փուլում, և հաստատման դեպքում ավիաընկերությունը նախատեսում է Ռիգա–Երևան–Ռիգա ուղիղ չվերթեր գործարկել 2020թ.–ի մայիսից։

AirBaltic–ը նախկինում արդեն իրականացրել է Հայաստանի և Լիտվայի միջև չվերթեր։

Ինչպես նշվում էր ավելի վաղ, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության և լատվիական airBaltic ավիաընկերության ղեկավարության միջև տեղի ունեցած երկկողմանի երկարատև բանակցությունների արդյունքում կվերականգնվի Հայաստանի և Լատվիայի միջև ուղիղ օդային կապը։

Երևան-Ռիգա-Երևան երթուղով չվերթերը կմեկնարկեն 2020 թվականի մայիսից, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ:

Նշենք, որ լատվիական ազգային AirBaltic ավիաընկերությունը իրականացնում է ուղևորափոխադրումներ։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Ռիգայում։–0–