Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Շվեյցարացի զբոսաշրջիկների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ տարեցտարի աճում է

10.02.2017, 15:52
Հայաստանի նկատմամբ շվեյցարացի զբոսաշրջիկների հետաքրքրությունը տարեցտարի աճում է, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասերը։
Շվեյցարացի զբոսաշրջիկների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ տարեցտարի աճում է

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նկատմամբ շվեյցարացի զբոսաշրջիկների հետաքրքրությունը տարեցտարի աճում է, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասերը։

Նա նշեց, որ իր ունեցած տվյալներով, Շվեյցարիայից Հայաստան զբոսաշրջիկների թիվն ամեն տարի աճում է 10 տոկոսով։ Միաժամական, նա չնշեց կոնկրետ ցուցանիշ։

«Փորձը ցույց է տալիս, որ Հայստան այցելած շվեյցարացի զբոսաշրջիկները վերադառնում են հիացմունքով են պատմում տպավորությունների մասին, ինչը հանգեցնում է այցելությունների հետագա աճի։ Դա խոսում է այդ ուղղությամբ տարվող լավ աշխատանքի, նոր հյուրանոցների բացման, ծառայության աճի մասին»,– ասաց Գասերը։

Սակայն, ինչպես կարծում է դեսպանը, որպեսզի Հայաստանը կարողանա դառնալ զբոսաշրջային ապրանքանիշ, անհրաժեշտ է ավելի մեծ ջանքեր գործադրել ոլորտի զարգացման և ճանաչելիության բարձրացման ուղղությամբ։

Նա նշեց, որ Հայաստանը, ինչպես և Շվեյցարիան, ելք դեպի ծով չունի և լեռնային երկիր է, իսկ տարբերությունն այն է, որ Հայաստանը պակաս հայտնի է ամբողջ աշխարհում։

«Ոչ բոլորն են լավ տեղեկացված` հայոց պատմությունը գնահատելու համար, որը կարող է հետաքրքրություն առաջացնել զբոսաշրջիկների մոտ, իսկ դրա համար հարկավոր է այն ավելի լայն և ակտիվ ներկայացնել` հաշվի առնելով նաև շուկայում առկա մրցակցությունը», - ասաց Գասերը:

Դեսպանը նշեց, որ արդեն բավական երկար ժամանակ է գտնվում Հայաստանում և 3,5 տարում հասցրել է սիրել երկիրը, ժողովրդին և նրա հյուրասիրությունը: Նա նաև ընդգծեց, որ, ի տարբերություն մի շարք այլ երկրների, հայ հասարակությունը հետաքրքրություն է ցուցաբերում արտաքին կապերի, շփման հաստատման հարցում, իսկ բիզնես գործընկերները միանգամից ըմբռնում են ցանկացած նախաձեռնությունները:

ԱԱԾ-ի տվյալներով, 2016 թ.-ին Հայաստան ժամանակ զբոսաշրջիկների էիվը կազմել է 1 259 657 մարդ, ինչը մեծ է 2015 թ.-ի ցուցանիշից 5,7 տոկոսով: ԱԱԾ-ի տվյալներով, 2016 թ.-ին զբոսաշրջության նպատակով հանրապետությունը լքել է 1 262 687 մարդ` նախորդ տարվա ցուցանիշի հանմեմատ աճելով 6,3 տոկոսով:

Վերջին տարիներին Հայաստանը յուրաքանչյուր տարի գրանցել է զբոսաշրջության մոտ 10 տոկոսանոց աճ` բացառությամբ 2015 թ.-ի 1 տոկոսանոց անկումը, որը, հիմնականում, կապված էր ծանր տնտեսական իրավիճակի հետևանքով Ռուսաստանից արտագնա զբոսաշրջության թվի նվազման հետ: -0-