Ծաղկաձորի քաղաքապետարանը ծրագրում է քաղաքը վերածել շուրջտարյա զբոսաշրջային կենտրոնի. թերթ
15.02.2013,
13:05
Ծաղկաձորի քաղաքապետարանը մշակել է քաղաքը շուրջտարյա զբոսաշրջային կենտրոնի վերածելու ծրագիր, «Սոբեսեդնիկ Արմենիի» թերթին է հայտնել Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը։
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ծաղկաձորի քաղաքապետարանը մշակել է քաղաքը շուրջտարյա զբոսաշրջային կենտրոնի վերածելու ծրագիր, «Սոբեսեդնիկ Արմենիի» թերթին է հայտնել Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը։
«Ծաղկաձորը պատրաստ է տարեկան ընդունել մինչև 5000 մարդ։ Քաղաքում գործում են 30 մեծ և փոքր հյուրանոցներ, ինչպես նաև վարձակալությամբ տրվող տներ և բնակարաններ։ Սակայն դրանք, այնուամենայնիվ, բավարար չեն սպասարկման ոլորտը պատշաճ կերպով կազմակերպելու համար։ Այդ պատճառով մենք մշակել ենք Ծաղկաձորի զարգացման մեծ ծրագիր, որը նախատեսում է ժամանցի և հանգստի գոտիների ստեղծում, որ զբոսաշրջիկները ոչ միայն կարողանան հանգստանալ, այլ նաև հետաքրքիր ժամանակ անցկացնել, զբաղվել սպորտով»,– ասել է Հարությունյանը։
Նա խոսել է նաև Ծաղկաձորում հանգստի այգու ստեղծման և Կեչառիս վանական համալիրից այնտեղ տանող ճոպանուղի անցկացնելու ծրագրերի մասին։
«Հանգստի այգին կլինի բլրի գագաթին և կունենա ամբողջ անհրաժեշտ ենթակառուցվածքը։ Մեր ծրագրում մենք հաշվի ենք առել հենց զբոսաշրջիկների առաջարկներն ու ցանկությունները` առավելագույնս կփորձենք դրանք կյանքի կոչել»,– ասել է Հարությունյանը։
Քաղաքապետը հայտնել է նաև, որ քաղաքային ղեկավարությունը մշակել է զեղչերի համակարգ` տարվա ցանկացած եղանակին զբոսաշրջիկների ներգրավման համար։
«Դրա շնորհիվ Ծաղկաձորում հանգիստը հասանելի կլինի բոլոր սոցիալական շերտերի համար»,– ասաց նա։
Ծաղկաձորը Հայաստանի ամենահայտնի և հնագույն հանգստավայրերից մեկն է։ Այս հանգստավայրի ճանաչումը մեծացավ` 2004 թվականին Թեղենիս լեռան (2900 մ) ստորոտում 4.5 կմ երկարությամբ նոր ճոպանուղու կառուցման շնորհիվ։
Ծաղկաձորը նաև մշակութային զբոսաշրջության կենտրոն է` այստեղ է գտնվում Կեչառիս վանական համալիրը, որը բաղկացած է չորս եկեղեցուց և երկու մատուռից։ -0-