Рейтинг@Mail.ru
USD
384.47
EUR
450.83
RUB
4.8983
GEL
141.25
2025 թ. հուլիսի 1, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+21

«Ուրալյան ավիաուղիներ»-ը, հնարավոր է, գործարկի Պերմ-Երևան ուղիղ չվերթեր

18.02.2020, 12:17
«Ուրալյան ավիաուղիներ»-ը, հնարավոր է, գործարկի Պերմ-Երևան ուղիղ չվերթեր
«Ուրալյան ավիաուղիներ»-ը, հնարավոր է, գործարկի Պերմ-Երևան ուղիղ չվերթեր

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի./ԱՌԿԱ. «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը թույլտվություն է ստացել իրականացնելու Պերմ-Երևան ուղղությամբ չվերթեր, հաղորդում է business-class.su-ն:

Ռոսավիացիան (ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը) նույնպես հայտնել է համապատասխան որոշման մասին՝ նշելով, որ չվերթերը կիրականացվեն շաբաթական 3 անգամ հաճախականությամբ:

Չվերթերի գործարկման թույլտվությունը չի երաշխավորում կանոնավոր չվերթերի ծրագրի ձևավորումը: Դեռևս Պերմի օդանավակայանի ցուցակում չվերթեր չեն նախատեսվում: -0-