Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
422.79
RUB
4.6543
GEL
141.19
2025 թ. մարտի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+10

Երևան–Վան օդային հաղորդակցությունը հայ–թուրքական սահմանի բացման առաջին քայլը կդառնա. պատգամավոր

19.03.2013, 14:42
Երևանի և Վանի միջև օդային հաղորդակցության հաստատմանը կհաջորդի ցամաքային հաղորդակցությունը և այնուհետև հայ–թուրքական սահմանի բացումը, երեքշաբթի հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արագած  Ախոյանը։
Երևան–Վան օդային հաղորդակցությունը հայ–թուրքական սահմանի բացման առաջին քայլը կդառնա. պատգամավոր
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. Երևանի և Վանի միջև օդային հաղորդակցության հաստատմանը կհաջորդի ցամաքային հաղորդակցությունը և այնուհետև հայ–թուրքական սահմանի բացումը, երեքշաբթի հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արագած  Ախոյանը։

Երևան–Վան առաջին ավիաչվերթը կիրականացվի ապրիլի 3–ին։ Թռիչքները կիրականացվեն թուրքական «Բորաջեթ» ավիաընկերության 68-տեղանոց ինքնաթիռներով։ Երևան–Վան–Երևան տոմսի արժեքը կկազմի 250 դոլար, ընդ որում` առաջին ամսվա ընթացքում տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել 20–տոկոսանոց զեղչով։

«Այդ չվերթով մենք կապ ենք հաստատում մեր պատմական Հայրենիքի հետ, և դրա հետ մեկտեղ կարագանան նաև մյուս գործընթացները` ցամաքային հաղորդակցության և սահմանի բացումը»,– լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ախոյանը։

Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդին առընթեր Հայաստանի ազգային կոմիտեի «Իկոմոս–Արմենիա» կազմակերպության նախագահ Գագիկ Գյուրջյանի կարծիքով, այդ չվերթն օգտակար կլինի գործարարների համար առևտրային հարաբերությունների հաստատման համար, բայց դրանից կտուժի Հայաստանի զբոսաշրջային հատվածը։

«Ներկայում հայկական ընկերություններն առաջարկում են ուղևորություններ դեպի Արևմտյան Հայաստան Ջավախքի տարածքով, ինչն ակտիվացնում է տարածաշրջանի առևտրային և զբոսաշրջային կյանքը։ Այնուհետև զբոսաշրջիկներն այցելում են Արդահան, Կարս, Իգդիր, Բայազետ և այլ քաղաքներ, այդ վայրերի տեսարժան մասերը»,– ընդգծեց Գյուրջյանը` ավելացնելով, որ չվերթի բացումը կարող է հանգեցնել այդ երթուղով զբոսաշրջային հոսքերի կրճատման։

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։ -0-

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները 2009 թ.-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Սակայն 2010 թ.-ի ապրիլի 22-ին Սարգսյանը հրամանագիր է ստորագրել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու մասին՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործընթացը:
-0-