Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+35

Զբոսաշրջության համաշխարհային շուկայի հետաքրքրությունն աճում է Հայաստանի նկատմամբ. Ապրեսյան

27.03.2015, 21:46
Զբոսաշրջության համաշխարհային շուկայի հետաքրքրությունն աճում է Հայաստանի նկատմամբ, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության բաժնի պետ Մեխակ Ապրեսյանը։
Զբոսաշրջության համաշխարհային շուկայի հետաքրքրությունն աճում է Հայաստանի նկատմամբ. Ապրեսյան
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /ԱՌԿԱ/. Զբոսաշրջության համաշխարհային շուկայի հետաքրքրությունն աճում է Հայաստանի նկատմամբ, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության բաժնի պետ Մեխակ Ապրեսյանը։

Նրա խոսքով` այսօր գոյություն ունեն տարբեր նախագծեր, որոնք ուղղված են ենթակառուցվածքների զարգացմանը, և այս ոլորտում որոշակի հաջողություններ են գրանցվել։

«Խնդիրներից մեկը մարդկային ռեսուրսների զարգացումն է։ Ինչ վերաբերում է հյուրանոցային բիզնեսի օբյեկտներին, ապա 2000թ.–ին մենք ունեինք ընդամենը 3–4 հյուրանոց, որոնք կարող էին զբոսաշրջիկներ ընդունել, այն էլ` Երևանում։ Այսօր ունենք ավելի քան 330 հյուրանոց ողջ Հայաստանում, որոնցից 60 տոկոսը հանրապետության մարզերում են», – նշեց Ապրեսյանը։

Փորձագետը կարծում է, որ հարկավոր է արժանին մատուցել նաև անհատներին, որոնց հաջողվում է ժամանակին արձագանքել շուկայի պահանջարկին, ներդրումներ կատարել։

2014թ.–ի հունվար–դեկտեմբերին ստացված տվյալներով` Հայաստան այցելած զբոսաշրջիկների 31,4 տոկոսը բաժին է հասել ԱՊՀ երկրներին, 30,1 տոկոսը` ԵՄ երկրներին, 38,5 տոկոսը` այլ երկրներին։

Այսօր Հայաստանում կա հյուրանոցային տնտեսության ավելի քան 300 օբյեկտ, որոնցից մոտ 70–ը հյուրանոցներ են։ Դրանց մեծ մասը գտնվում է Երևանում, Ծաղկաձորում, Սևանում, Ջերմուկում, Դիլիջանում, Գյումրիում, Գորիսում։

Նախորդ տարվա համեմատ, 2014թ.–ին զբոսաշրջիկների ներհոսքն ավելացել է 11,3 տոկոսով` գերազանցելով 1,2 միլիոնը։–0–