Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+11

Զբոսաշրջային «In Tour Expo-2015» ցուցահանդեսը կանցկացվի Երևանում ապրիլի 10-12-ը

30.03.2015, 17:24
Զբոսաշրջային «In Tour Expo-2015» ցուցահանդեսը կանցկացվի Երևանում ապրիլի 10-12-ը, հաղորդում է ցուցահանդեսի կազմկոմիտեն։
 Զբոսաշրջային «In Tour Expo-2015» ցուցահանդեսը կանցկացվի Երևանում ապրիլի 10-12-ը
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /ԱՌԿԱ/. Զբոսաշրջային «In Tour Expo-2015» ցուցահանդեսը կանցկացվի Երևանում ապրիլի 10-12-ը, հաղորդում է ցուցահանդեսի կազմկոմիտեն։

Ցուցահանդեսի նպատակը բաց պրոֆեսիոնալ բանավիճային հարթակի ստեղծումն է, բոլոր շահագրգիռ կողմերի փորձի փոխանակման և արդյունավետ փոխգործակցության հաստատումը` զբոսաշրջության զարգացման լավագույն լուծումներ գտնելու և հետագա զարգացման ուղղություններ որոշելու համար։

«Ցուցահանդեսը տուրիզմի արդյունաբերության զարգացման և հյուրընկալության նոր միտումներ է առաջարկում` միաժամանակ բացելով այսօրվա ամենաարդիական թեմաները, ինչպես նաև յուրաքանչյուր մասնակցի հնարավորություն կտա նոր գործարար հարաբերություններ հաստատել և իրենց համար օգտակար բազմաթիվ կիրառական տեղեկատվություն գտնել», - նշված է հաղորդագրությունում։

«Երևան էքսպո» ցուցահանդեսային սրահում անցկացվելիք ցուցահանդեսին կմասնակցեն ինչպես տեղի, այնպես էլ օտարերկրյա ընկերություններ, այդ թվում` Վրաստանից, Իրանից, Իսպանիայից, Ինդոնեզիայից, Իսրայելից և ՄԱԷ-ից։

Ցուցահանդեսի կազմակերպիչը «ՊՐՈՄ ԷՔՍՊՈ» ընկերությունն է։ -0-