Հայաստանում զբոսաշրջության զարգացումը հնարավոր է միայն հատուկ տուրիստական կադաստր ստեղծելուց հետո. փորձագետ

Հայաստանում զբոսաշրջության զարգացումը հնարավոր է միայն հատուկ տուրիստական կադաստր ստեղծելուց հետո. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացումը հնարավոր է միայն հատուկ  կադաստրի ստեղծումից հետո, կարծում է տուրիզմի փորձագետ, Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը։

Նա պարզաբանել է, որ այդ կառույցը պետք է փնտրի զբոսաշրջության ոլորտում առկա խնդիրները վերլուծական ուսումնասիրությունների հիման վրա։

«Չի կարելի զարգացնել զբոսաշրջության ոլորտը «փակ աչքերով», հարկավոր է մտածել կադաստրի ստեղծման մասին, որը կուսումնասիրի տուրիստական գործակալությունների կողմից պետության ստացած միջոցների ծավալը», – նշել է Մինասյանը։

Նա պարզաբանել է, որ ուսումնասիրությունը կուղղվի նաև զբոսաշրջության ոլորտում աշխատող մարդկանց թվի բացահայտմանը։

Այս կապակցությամբ Մինասյանը պարզաբանել է, որ զբոսաշրջության ոլորտի զարգացման համար առաջին հերթին կարևոր է մարդկային գործոնը, ինչը նախատեսում է գրագետ մասնագետների պատրաստում և Հայաստան այցելող զբոսաշրջիկների հետաքրքրությունների ուսումնասիրություն։

«Վերջին տարիներին հայտնվել են բազմաթիվ հյուրանոցներ, ռեստորաններ, հանգստի վայրեր, որոնք շատ կարևոր են այդ ոլորտի համար, սակայն չի կարելի մոռանալ նաև մարդկային գործոնի մասին, հարկավոր է մտածել երկիր այցելող մարդկանց մասին, հաշվի առնել նրանց հետաքրքրությունները, ինչպես նաև պատրաստել այդ ոլորտում աշխատող գրագետ մասնագետներ», – ավելացրել է Մինասյանը։

Վերջերս ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտարարել էր, որ 2013 թ.–ին Հայաստան է այցելել 957 240 զբոսաշրջիկ, ինչը 13,5 տոկոսով շատ է 2013 թ.–ի ցուցանիշից (843 330 մարդ)։ Հայաստանում 2013 թ.–ին տուրիզմին աջակցելու ծրագրերին ուղղված ծախսերը, նրա խոսքով, կազմել են 46 մլն դրամ` նախատեսված 50 մլն դրամի փոխարեն։ Այդ միջոցներով հայկական տուրօպերատորներն ու ԼՂՀ–ի տուրիզմի զարգացման գործակալությունը մասնակցել են Մադրիդում, Բեռլինում և Լոնդոնում անցկացված տուրիստական ցուցահանդեսներին։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

16:20 13.06.2014




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×