ՎԶԵԲ–ն ու ԵՄ–ն, Galt & Taggart–ի և Ameria Management Advisory–ի հետ համատեղ, մեկնարկում են Հայաստանում կապիտալի շուկայի աջակցության ծրագիր
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Եվրոպական միությունը «Galt & Taggart»–ի և Ameria Management Advisory–ի հետ համատեղ մեկնարկում են Հայաստանում կապիտալի շուկաների աջակցության ծրագիրը՝ շուրջ 500 հազ․ եվրո արժողությամբ։
«Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն ֆենոմեններից է ներդրումների ոլորտում և անհրաժեշտ է Հայաստանի ֆինանսական խորության համար։ Այսօր ՎԶԵԲ–ի կողմից նախաձեռնվում է տեխնիկական աջակցության ծրագիր։ Տենդերը հաղթել է երկու ընկերություններից՝ Galt & Taggart (Վրաստան) և Ameria Management Advisory, բաղկացած կոնսորցիումը», – ասաց «Ամերիա» կոնսալտինգային ընկերության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը ծրագրի մեկնարկային համաժողովի ժամանակ։
Նրա խոսքով, ծրագրի նպատակն է խրախուսել և զարգացնել կապիտալի շուկան, բացահայտել նոր թողարկողներ, զարգացնել իրավական հնարավորություններ և իրականացնել բարեփոխումներ։
«Դրված է լուրջ խնդիր բացահայտել շուկայի զարգացման խոչընդոտները։ Կան խնդիրներ ինչպես թողարկողների, այնպես էլ պոտենցիալ ներդրողների համար»,– ասաց Ջրբաշյանը։
Նա նշեց, որ չնայած Հայաստանի կապիտալի շուկան վերջին շրջանում բավականին զարգացել է, ակտուալ է մնում ռիսկերի և հնարավորությունների մասին հասարակությանն իրազեկելու խնդիրը, ինչի համար անհրաժեշտ է համալիր աշխատանք ինչպես թողարկողների, այնպես էլ պոտենցիալ ներդրողների և բաժնետերերի հետ։
Պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության այն հարցին, թե ինչպես է նա գնահատում Հայաստանի կապիտալի շուկայի ընթացիկ վիճակը՝ Ջրբաշյանը նշեց, որ «ֆիքսվում են հետաքրքիր զարգացումներ»։
«Պարտատոմսերի շուկան զարգանում է բավականին ակտիվ։ Այս տարի մենք բորսայում կունենանք պարտատոմսերի շրջանառության աննախադեպ ծավալ։ Պարտատոմսերն այսօր դարձել են կապիտալի շուկայի հիմնական շարժիչ ուժն ու լոկոմոտիվը։ Ինչ վերաբերում է բաժնետոմսերին, ապա այստեղ կան խնդիրներ», – ասաց Ջրբաշյանը։
Նա փաստեց, որ չնայած Հայաստանում կան 11 գրանցված թողարկողներ, որոնք բորսայում են ցուցակում են անցել, նրանց շրջանառությունը շատ փոքր է և սահմանափակ։
«Մենք չենք կարող ասել, որ ունենք բաժնետոմսերի ձևավորված շուկա՝ ի տարբերություն պարտատոմսերի շուկայի։ Պետք է, երևի, գտնել նորարար լուծումներ և ներգրավել գործիքներ ֆինանսական կառույցներից և պետություններից։ Հիմա դա քննարկվում է, մանրամասներ դեռ չեմ կարող հայտնել», – ասաց Ջրբաշյանը։
ՎԶԵԲ–ի լավատեսական սպասումները ՀՀ–ում ծրագրի իրականացման արդյունքում
«Հայաստանը Կովկասի երկրորդ երկիրն է, որտեղ իրականացվում է այս ծրագիրը։ Առաջին անգամ այն իրականացվել է Վրաստանում, որտեղ արձանագրվել են շատ դրական արդյունքներ արժեթղթերի շուկայում։ Հուսով ենք, որ Հայաստանում ևս արդյունքները կլինեն շատ դրական», – ասաց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսական և կապիտալ շուկաների զարգացման տնօրեն Ռադա Տոմովան։
Նրա խոսքով, ծրագրի շնորհիվ կհաղորդվի խթան Հայաստանի կապիտալի շուկայի հերթական զարգացմանը։
«Այս ծրագրի համար նախատեսված միջոցները կազմում են շուրջ 500 հազար եվրո», – ասաց Տոմովան՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։
Նա նաև պատասխանեց գործակալության այն հարցին, թե ինչպես է ՎԶԵԲ–ը գնահատում Հայաստանի կապիտալի շուկայի զարգացումը։
«2021թ․–ից մենք գրանցել ենք բավականին մեծ առաջընթաց ֆինանսական մեխանիզմների, արժեթղթերի, այլ ֆինանսական գործիքների տեսակետից։ Մենք կարող ենք ասել, որ Հայաստանը պատրաստ է, բայց անհրաժեշտ է իրականացնել կապիտալի շուկայի զարգացմանն ուղղված միջոցառումներ», – ասաց Տոմովան։
Որպես գլխավոր խնդիր նա նշեց ֆինանսական ապահովումը։
ՎԶԵԲ–ի երևանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալքացին, պատասխանելով նմանատիպ ծրագրի իրականացումից հետո Վրաստանի փորձի մասին «ԱՌԿԱ» գործակալության հարցին, հայտարարեց, որ այն հատկապես կարևոր նշանակություն ունի փոքր և միջին բիզնեսի համար, քանի որ հենց այդ ընկերություններն են փնտրում ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրներ։
«Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ՀՀ–ում արժեթղթերի շուկայի զարգացում։ Երբ սկսում էինք Վրաստանում, թողարկողների թիվը բավականին չնչին էր, բայց մենք կարողացանք կրկնապատկել։ Փորձում ենք նույնն անել Հայաստանում», – ասաց Ախալքացին։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նշում է կապիտալի շուկայի խնդիրները
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Սևաk Միքայելյանը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը կապիտալի շուկան համարում է կարևորագույն ուղղություններից մեկը։
«Հայաստանի կապիտալի շուկայում հիմա կան բազմաթիվ խնդիրներ։ Առաջին հերթին ուզում եմ նշել ոչ բավարար իրազեկվածության և համապատասխան մշակույթի բացակայության խնդիրը։ Հայաստանում ավանդաբար գերակշռել է բանկային համակարգը և ֆինանսավորումը վարկերի միջոցով», – ասաց Միքայելյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին, որը վերաբերում է Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանը խանգարող գլխավոր խոչընդոտներին։
Նրա խոսքով, պետք է ժամանակ, որպեսզի բիզնեսը հարմարվի և հասկանա, թե ինչպես կարելի է գրավել կապիտալի շուկայի միջոցները։
«Վերջին տարիներին մենք ֆիքսում ենք բազմաթիվ թողարկումներ, հատկապես կորպորատիվ շուկաներում։ Դա հույս է ներշնչում, որ գործընթացն արդեն մեկնարկել է։ Նման ծրագրերը թույլ կտան արագացնել այն», – ասաց Միքայելյանը։
Որպես երկրորդ խնդիր նա նշեց թափանցիկությունը և հաշվետվողականությունը։ Փոխնախարարն այս համատեքստում կարևորեց կորպորատիվ կառավարումը։
«Այս տարի էկոնոմիկայի նախարարը հաստատել է Կորպորատիվ կառավարման նոր հայեցակարգը, որը համապատասխանում է միջազգային չափորոշիչներին։ Եթե ընկերությունները սկսեն աստիճանաբար ներդնել դրանք, դա հնարավորություն կտա օգտվել կապիտալի շուկայի անսահմանափակ հնարավորություններից»,– ասաց Միքայելյանը։
Հայաստանի կապիտալի շուկայի աջակցության ծրագրի մասին
Ծրագիրն իրականացվում է ՎԶԵԲ–ի և ԵՄ–ի կողմից՝ Galt & Taggart և Ameria Management Advisory գործընկերների հետ համատեղ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցությամբ։ Ծրագրի նպատակն է աջակցել կապիտալի շուկայի գործիքներ, այդ թվում՝ պարտատոմսեր և արժեթղթեր թողարկող հայաստանյան ընկերություններին՝ վերջիններիս կարիքներին համապատասխանեցված կարողությունների զարգացման և թողարկման հետ կապված ծախսերի դրամաշնորհային համաֆինանսավորման միջոցով։
Ծրագիրը հիմնված է լինելու Հայաստանի կայուն նորմատիվ–իրավական դաշտի և կապիտալի շուկաների ենթակառուցվածքի վրա, ինչը թույլ կտա էլ ավելի ընդլայնել տեղական ընկերությունների ֆինանսավորման աղբյուրները և կօգնի ներգրավել ֆինանսավորում տեղական և միջազգային ներդրողներից։ Սա, ի վերջո, կհանգեցնի տեղական մասնավոր հատվածի դիմակայունության և ճկունության բարձրացման՝ նպաստելով տնտեսական աճին։