2019 թ.–ի 10 գլխավոր տնտեսական իրադարձություններն` ըստ «ԱՌԿԱ» գործակալության
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Անցնող 2019 թ.–ը Հայաստանի համար հեշտ չէր, բայց միաժամանակ համեմատաբար կայուն էր տնտեսական առումով: Այն չհիշվեց ներդրումային կամ տնտեսական այլ վերելքներով, բայց այնուամենայնիվ կան իրադարձություններ, որոնք կարող են անդրադառնալ երկրի վրա, այդ թվում` երկարաժամկետ հեռանկարով: Տարին հատկապես հետաքրքիր էր նոր կառավարության քաղաքականության իրականացման տեսանկյունից, որը նպատակաուղղված էր հեղափոխություն կատարել նաև տնտեսական ոլորտում` կարողանալով գրանցել ՀՆԱ-ի և հարկերի հավաքման աննախադեպ աճ: Ամփոփելով անցնող տարվա արդյունքները` «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է Հայաստանի կարևորագույն տնտեսական իրադարձությունների տասնյակը։
1. Տնտեսական հեղափոխություն և հեղափոխական բյուջե
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հայտնեց նախկինում հայտարարված տնտեսական հեղափոխության իրականացման մասին: Կառավարության խոսքով, փոփոխություններն արդեն իրականության մի մասն են դարձել: Այսպես, բացառված է արհեստական մենաշնորհի հնարավորությունը, զարգանում է հավասար մրցակցություն, արմատախիլ է արվում կոռուպցիան: Ավելին, հհեղափոխական փոփոխություններն արդեն դարձել են երկրի տնտեսական կյանքի մի մասը, ինչն արտացոլվում է տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա, որը գերազանցել է 7,1%-ը և թույլ է տալիս հուսալ, որ 2019թ.–ի արդյունքում կգրանցվի 7%–անոց տնտեսական աճ:
Բացի տնտեական ցուցանիշերից, վարչապետի կարծիքով, հեղափողական է նաև 2020 թ.ի պետբյուջեն, որն աճել է մոտ 30-35%-ով: 2020 թ.ի պետբյուջեի եկամտային մասը 27,4%-ով գերազանցում է 2018թ.ի եկամտային մասին, իսկ 2020 թ.ի համար նախատեսված կապիտալ ծախսերը 135,1%-ով գերազանցում են 2018 թ.ի փաստացի տվյալները: Հայաստանի 2020 թ.–ի պետբյուջեում տնտեսական աճն ամրագրված է 4,9%–ի չափով, իսկ գնաճը` 4% (±1,5%): Բյուջեի եկամտային մասը կազմում է 1.69 տրլն դրամ, ծախսը` 1.85 տրլն դրամ` 160,7 մլրդ դրամի պակասուրդի դեպքում:
2. Fitch-ի և Moody's –ի «Կայուն» վարկանիշ, բայց հետընթաց DB 2020-ում
Նախորդ տարին հիշվեց նրանով, որ միանգամից 2 միջազգային վարկանիշային գործակալություն բարձրացրեց Հայաստանի վարկանիշը: Այսպիսով, Fitch Ratings գործակալությունը բարձրացրեց Հայաստանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը (Long-term Issuer Default Rating IDR)` «B+»–ից մինչև «BB–»` «Կայուն» կանխատեսմամբ: Հայաստանի ինստիտուտները նպաստել են խաղաղ և կանոնակարգված քաղաքական անցմանը և կարողացել են ավելի շատ ամրապնդվել կառուցվածքային բարեփոխումների միջոցով։ Մեծամասնության կառավարությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք, ցուցադրել է իր հավատարմությունը կայուն և մակրոտնտեսական քաղաքականության ոլորտում, այդ թվում` կոռուպցիայի և մենաշնորհի դեմ պայքարն ու ինստիտուտների ամրապնդումը։
Moody's Investors Service-ը նույնպես բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը В1–ից Ва3, կանխատեսումը «Դրականից» փոխվել է «Կայուն»–ի: Վարկանիշի բարձրացման որոշումը պայմանավորված է Moody's–ի գնահատականով, որի համաձայն, աճի գործոնների աճող դիվերսիֆիկացումը՝ զուգակցվելով արդեն երկար ժամանակ պահպանվող մակրոտնտեսական կայունության հետ, բարձրացնում է Հայաստանի տնտեսության դիմադրողականությունը:
Այս պատկերը որոշակիորեն փոխում է Համաշխարհային բանկը: Ամեն տարի Համաշխարհային բանկի կողմից հրապարակվող Doing Business 2020 վարկանիշում Հայաստանը 190 երկրների շարքում զբաղեցրել է 47-րդ տեղը` վատթարացնելով իր դիրքերը 6 կետով (նախորդ զեկույցում Հայաստանը զբաղեցրել է 41-րդ հորիզոնականը):
Վատթարացումը բացատրվում է նրանով, որ այս տարի ՀԲ-ն առաջին անգամ փոխել է մինորիտար բաժնետերերի շահերի պաշտպանության գնահատման եղանակը: Մասնավորապես, խնդիր է առաջացել` կապված հայկական ֆոնդային բորսայում ընկերությունների ցուցակման ցուցանիշի հետ: Doing Business-ի չափանիշներով, այդ ընկերությունները պետք է լինեն 10-ից ավել:
Սակայն, Հայաստանի համար անհասկանալի պատճառներով, Doing Business-ի մասնագետները, բորսայի կողմից ներկայացված ընկերություններից հաշվի են առել միայն երեքը, ինչն էլ հանգեցրել է երկրի ցածր վարկանիշին: Կենտրոնական բանկը բանակացություններ է վարում ՀԲ-ի մասնագետների հետ, և եթե փոփոխություններ մտցվեն, ապա Հայաստանը կարող է բարձրանալ` 47-րդ տեղից հայտնվելով 38-րդ տեղում:
3. Եվրոպարտատոմսերի թողարկում
2019թ.-ի սեպտեմբերի 26-ին կապիտալի միջազգային շուկայում Հայաստանը հաջողությամբ տեղաբաշխեց 500 մլն դոլար չափով եվրոպարտատոմսեր` 10 տարվա մարման ժամկետով և 4,2 տոկոս եկամտաբերությամբ: Նոր եվրոպարտատոմսերն ունեն 3,95 տոկոս արժեկտրոնային եկամտաբերություն: 500 մլն դոլարի վճարումը նախատեսվում է 2020թ.-ին` նախորդ արժեթղթերի թողարկման մարման համար:
Բայց իշխանությունները որոշեցին գնալ այլ ճանապարհով և պարտքի մարման ընթացակարգ իրականացնել: Այս գործողությունների արդյունքում նոր պարտքը կվճարվի 2029թ․-ին՝ տարեկան խնայելով 10,2 մլն դոլար: Ավելի վաղ Հայաստանն իրականացրել է եվրոպարտատոմսերի երկու թողարկում. առաջինը 2013թ-ի սեպտեմբերի 19-ին 700 մլն դոլարի եվրոպարտատոմսեր է թողարկել`6% տարեկան եկամտաբերությամբ և 7 տարի մարման ժամկետով (մինչև 2020թ.-ի մարտի 30-ը), երկրորդ թողարկումը` 2015թ.-ի մարտի 26-ին` 500 մլն դոլար` 7,15 % եկամտաբերությամբ և 10 տարի մարման ժամկետով (մինչև 2025թ.-ի մարտի 26-ը):
Նոր արժթղթերի թողարկումը թույլ կտա նվազեցնել Հայաստանի պետական պարտքի մակարդակը, որը ՀՆԱ-ի հետ հարաբերությամբ 2019թ-.ի վերջին, Ֆինանսների նախարարության գնահատմամբ, կնվազի 49 տոկոսով: Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն`Հայաստանի համախառն պետական պարտքը 2019թ-ի սեպտեմբերի վերջին կազմել է 7 051.177 մլն դոլար` մեկ ամսում ավելանալով 78,169 մլն դոլարով:
4. Անորոշություն գազի շուրջ
Ողջ տարվա ընթացքում Հայաստանի համար ռուսական գազի սակագնի բարձրացման հարցը գտնվում էր երկու երկրների տնտեսական օրակարգում, այնուամենայնիվ, այս հարցի շուրջ ոչ մի հստակություն ձեռք չբերվեց: Որոշ ժամանակ անգամ շրջանառվում էին լուրեր այն մասին, որ Ռուսաստանը մինչև տարեվերջ մտադիր է 30 տոկոսով բարձրացնել գազի գինը:
Հետո պաշտոնապես հայտարարվեց, որ Հայաստանում գազի գինը չի բարձրանալու մինչև 2020թ.-ի ապրիլի 1-ը, իսկ սահմանված սակագինը չի հարվածի երկրի տնտեսությանը: «Գազպրոմը» 2019թ.-ի հունվարի 1-ից սահմանի վրա բարձրացրել է Հայաստանի համար գազի սակագինը` 1000 խմ դիմաց 150 դոլարից դարձնելով 165 դոլար: Չնայած դրան, երկրի ներսում սակագները նույնն են մնացել, իսկ «Գազպրոմ Արմենիա»-ն (ռուսաստանյան «Գազպրոմի» «դուստրը») պարտավորվել է փոխհատուցել
գնի բարձրացումը ներքին օպտիմալացման հաշվին:
5. ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
2019թ.-ի հունվարի 1-ից Հայաստանը նախագահում էր Եվրասիական ընտեսական միության մարմիններում` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդմ, Եվրասիական միջկառավարական խորհրդում և Եվրասիական տնտեսական հանձնաժողողի խորհրդում: Հաջորդ տարվանից ԵԱՏՄ նախագահությունը կանցնի Բելառուսին: 2019թ.-ին Հայաստանի`ԵԱՏՄ մարմիններում նախագահության հիմնական առաջնահերություններից մեկն արտաքին տնտեսական կապերի դիվերսիֆիկացումն է և ազատ առևտրի մասին պայմանագրերի աշխարհագրության ընդլայնումը:
Ձեռքբերումների թվում են Իրանի և ԵԱՏՄ-ի միջև պայմանագրի ուժի մեջ մտնելը, ինչպես նաև Սինգապուրի և Սերբիայի հետ պայմանագրի ստորագրումը: Բացի այդ, ուժի մեջ են մտել ԵԱՏՄ անդամ երկրների և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության համաձայնագրերը: Հայաստանի նախագահության գագաթնակետը դարձավ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հայտարարությունն այն մասին, որ Թեհրանը մտադիր է նոր ազդակ հաղորդել Միության հետ հարաբերություններին, այդ թվում` բեռնափոխադրումների և ուղևորատար տրասպորտային միջոցների տարանցման զարգացման ոլորտում:
6. Մաքսատան տեղափոխումը Գյումրի
Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների կետը Նորագավիթից տեղափոխել Հայաստանի հյուսիսային մայրաքաղաք` Գյումրի, քաղաքում տնտեսական կյանքն ակտիվացնելու նպատակով: Աշխատանքներն իրականացվում էին արտակարգ իրավիճակով: Նախատեսվում էր, որ մաքսատունն իր աշխատանքը կսկսի ավտոմեքենաների ներկրման ամենաակտիվ ժամանակահատվածում:
Տարանցման հայտարարագրի լրացման ժամանակ որպես մաքսակետ այժմ պետք է նշել Գյումրիում տեղակայվող Հյուսիսային մաքսատունը: Բացառություն են կազմում բեռնարկղով կամ ավտոկրող տրեյլերով իրականացվող փոխադրումները` անկախ նրանից, թե որ երկրից է ներկրվել ավտոմեքենան:
Հայ-իրանական սահմանով ինքնուրույն տեղափոխվող ավտոմեքենաները, ներկրողի ցանկությամբ, մաքսային ընթացակարգերը կարող են անցնել Սիսիանի Հարավային մաքսատանը կամ Գյումրիում: Այս նպատակով Գյումրիում ավտոմաքսատան հետ մեկտեղ կառուցվում է Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն: Մեկ պատուհանի սկզբունքով աշխատող կենտրոնի գործարկումը նախատեսվում է երեք տարվա ընթացքում: Արդյունքում, Արարատյան մաքսատունը կդադարեցնի իր աշխատանքը, ընդ որում, այժմ այն սպասարկում է բոլոր գործընթացների 80 տոկոսը:
7. Լոուքոսթերներ և հավանական ազգային ավիափոխադրող
Անցնող տարին արդյունավետ էր հայկական ավիացիայի համար. միանգամից մի քանի լոուքոսթորներ հայտարարեցին հայկական ավիացիոն շուկա մուտք գործելու մտադրության մասին։ Գործընթացը խթանելու համար ԱԺ–ն փոփոխություններ կատարեց «Պետական տուրքի մասին» օրենքում, որը նախատեսում է այսպես կոչված «օդի փողի» չեղարկում (ավիատոմսի մեջ ներառված 10 հազար դրամը) այն ավիաընկերությունների համար, որոնք չվերթեր կբացեն նոր ուղղություններով, որոնք չեն սպասարկվել վերջին 12 ամսվա ընթացքում։
Արտոնություններ ստանալու դեպքում ավիաընկերությունները պետք է չվերթեր իրականացնեն ողջ տարվա ընթացքում` անկախ սեզոնից։ Արտոնությունը տրամադրվում է 3 տարի ժամկետով` ևս 2 տարով երկարացնելու հնարավորությամբ։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կանխատեսմամբ, դա թույլ կտա միայն մեկ տարում ավելացնել ուղևորահոսքը 300 հազար մարդով։ Իշխանությունների ընդունած որոշումը միանգամից անդրադարձավ շուկայի վրա։ RyanAir–ը, Wizz Air–ը, AirBaltic–ն ու «Ազիմուտը» հայտարարեցին 2020թ.–ից ավիափոխադրումներ իրականացնելու մտադրության մասին։ Նախատեսվում է, որ 2020թ.–ին կգործարկվի մոտ 10 նոր ավիաուղղություն։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևի Ռևազյանը նաև հայտարարեց, որ 2020թ.–ին Հայաստանում, հնարավոր է, հայտնվի ազգային ավիափոխադրող։ Նրա խոսքով, կա ավիաընկերություն, որը կոմիտեին է ներկայացրել համապատասխան փաստաթղթեր, և եթե այն անցնի անհրաժեշտ ընթացակարգերը, ապա արդեն 2020թ.–ին Հայաստանը կունենա ազգային ավիափոխադրող։
8. Առաջին խոշոր արևային կայանը
Հայաստանն առաջին անգամ իր պատմության մեջ «կանաչ լույս» տվեց արդյունաբերական մասշտաբի առաջին խոշոր արևային կայանին։ 2019թ.–ին ամփոփվեցին «Մասրիկ 1» առաջին խոշոր ֆոտովոլտային արևային կայանի կառուցման մրցույթի արդյունքները։ Հաղթող դարձավ երկու առաջատար միջազգային ընկերություններից բաղկացած կոնսորցիումը (Fotowatio Renewable Ventures` Նիդերլանդներ և FSL Solar S.L` Իսպանիա), որն առաջարկեց ամենացածր սակաիգնը` 4,19 ցենտ 1 կՎտ/ժ–ի համար։ «Մասրիկ 1» կայանը նախատեսվում է կառուցել Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում`բացառապես օտարերկրյա ներդրումների ներգրավմամբ։ Ակնկալվում է մոտ 50 մլն դոլարի ներդրում։ Կայանի հզորությունը թույլ կտա տարեկան արտադրել մինչև 20 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա։ Հաղթողին տրամադրվում է 6 ամիս` նախագծի ֆինանսավորման հարցով պայմանագրերի ձևակերպման համար, ինչից հետո` 2 տարի` էլեկտրակայանի և էլեկտրահաղորդալարերի կառուցման համար։ Կայանի կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի վաճառքն իրականացվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ գնման համաձայնագրի շրջանակում։ Մինչ «Մասրիկում» ընթանում էին նախապատրաստական աշխատանքները, Կոտայքի մարզի Հրազդան համայնքում կառուցվեց և էներգացանցին միացվեց այս պահին խոշորագույն արևային էլեկտրակայանը` «ԱրՍան 1-2»–ը։ Կայանի նախագծումն ու շինարարությունն իրականացրել է Shtigen ընկերությունը, ներդրումները կազմել են 2 մլն դոլար։ Կայանը զբաղեցնում է 4 հեկտար տարածք, տեղակայված հզորությունը 2 ՄՎտ է, տարեկան արտադրանքը` 3,4 մլն կՎտ/ժ։
9. Բրենդային արտադրություն
Երևանում բացվել են հագուստի արտադրության նոր ֆաբրիկաներ։ Մեկ հարկի տակ աշխատելու են Sartex, Alex Textile և Asa Garment ընկերությունները։ Արտադրամասում կարելու են պիջակներ, կաշվե և գործած հագուստ։ Sartex ընկերությունը ստեղծվել է Alex Textile և իտալական Sarti ընկերության համագործակցության արդյունքում։ Sarti–ն զբաղվում է հայտնի MaxMara, Moncler, Peuterey, Dolce&Gabana, Dainese և այլ հանրահայտ բրենդերի հագուստի արտադրությամբ: Երևանյան արտադրանքն ամբողջությամբ արտահանվելու է Իտալիա:
10. Հարկերի աննախադեպ հավաքագրումՏարվա ընթացքում գրանցվեց հարկերի հավաքագրման աննախադեպ ցուցանիշ։ ՊԵԿ–ը միայն առաջին կիսամյակում 62,7 մլրդ դրամով գերակատարել է հարկային հավաքագրումները։ Բյուջեով նախատեսված ցուցանիշի համաձայն, հարկային հավաքագրման մակարդակն առաջին կիսամյակում նախատեսված էր 650,7 մլրդ դրամի չափով, սակայն փաստացի մուտքերը 9,6 տոկոսով գերազանցել են ցուցանիշը։ Այդ միջոցների մի մասը` մոտ 25 մլրդ դրամն ուղղվել է տարբեր ծրագրերին, մասնավորապես, առողջապահության և կրթության ոլորտ։ Հայաստանի պետբյուջեում ընդհանուր հարկային մուտքերը 9 ամսում աճել են 21,6%–ով և հասել 1 տրիլիոն 79 մլրդ դրամի (գերակատարում` 52,9 մլրդ դրամով կամ 5,2 տոկոսով)։ Չնայած նման բարձր ցուցանիշներին, ստվերային հատվածը դեռևս շարունակում է շոշափելի լինել` 20 տոկոս` նախկին 40 տոկոսի համեմատ։–0–