Հայաստանի ինտեգրացիոն որոնումները
06.09.2013,
19:30
Երեքշաբթի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ռուս գործընկերոջ` Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Հայաստանը որոշել է միանալ Մաքսային միությանը և այնուհետև մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին։ ՌԴ նախագահն աջակցել է նման որոշմանն ու պատրաստակամություն է հայտնել սատարել այդ գործընթացին։
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի /ԱՌԿԱ/. Երեքշաբթի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ռուս գործընկերոջ` Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Հայաստանը որոշել է միանալ Մաքսային միությանը և այնուհետև մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին։ ՌԴ նախագահն աջակցել է նման որոշմանն ու պատրաստակամություն է հայտնել սատարել այդ գործընթացին։
«20 տարի առաջ Հայաստանը Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների հետ գործընկերությամբ ձևավորեց իր ռազմական անվտանգության համակարգը Հավաքական անվտանգության պայմանագրի ձևաչափում: Այս տասնամյակների ընթացքում համակարգն ապացուցել է իր կենսունակությունը և արդյունավետությունը: Այժմ ՀԱՊԿ-ի մեր գործընկերները ձևավորում են տնտեսական փոխգործակցության նոր հարթակ: Ես քանիցս ասել եմ, որ գտնվելով ռազմական անվտանգության մի համակարգում, անհնար է և անարդյունավետ մեկուսանալ համապատասխան աշխարհատնտեսական տարածքից: Սա ռացիոնալ որոշում է, այս որոշումը բխում է Հայաստանի ազգային շահերից», – հայտարարել է ՀՀ նախագահը։
Եվրոպական ոլորաններ
Դատելով Բրյուսելից եկած առաջին արձագանքներից` եվրոպացի պաշտոնյաների համար Երևանի որոշումն անակնկալ էր` հաշվի առնելով Ասոցացման համաձայնագրի և «Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին» համաձայնագրի շուրջ բանակցությունների հաջող ավարտը, որոնք նախատեսվում էր նախաստորագրել այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք ԵՄ ղեկավարության և «Արևելյան գործընկերություն» ԵՄ ծրագրի մասնակից–երկրների առաջնորդների գագաթնաժողովի ժամանակ։
Եվրոպացիները չէին կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս երեքուկես տարի տևած բանակցություններից, դեպի եվրաինտեգրում անփոփոխ ուղղության մասին հրապարակային հավաստիացումներից, ինչպես նաև ընդհանուր սահմանի բացակայության պայմաններում Մաքսային միությանն անդամակցելու անհնարինության մասին բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից հետո հայկական իշխանությունները կարող էին նման քայլի գնալ։
«Բրյուսելի դիվանագետներն ու պաշտոնյաները կեսօրից ցնցված են Հայաստանի անակնկալ 180 աստիճան շրջադարձով։ Նրանք չեն կարողանում թաքցնել ոչ իրենց տարակուսանքը, ոչ զայրույթը, և դա անթաքույց էր օրվա բոլոր հանդիպումների ժամանակ։ Պաշտոնական Երևանից ակնկալում են պարզաբանումներ թե Եվրոպական հանձնաժողովում, թե Եվրոպական խորհրդարանում: Տեսնենք, թե ինչ հեքիաթ են մոգոնելու այս անգամ...», –Facebook-ի իր պաշտոնական էջում գրել էր ԵՄ ծրագրով Բրյուսելում գտնվող «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը:
Եվրոպական երկրների և ԵՄ մի շարք ներկայացուցիչներն իրենց հերթին ընդգծել են, որ Մաքսային միությանն անդամակցելու իր որոշմամբ Հայաստանը արգելափակել է Եվրամիության հետ ազատ առևտրի գոտու համաձայնագրի ստորագրման իր հնարավորությունները։
Ինչպես հաղորդում է Ֆրանս փրեսը, ԵՄ նախագահող երկրի՝ Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչյուսը նշել է, որ ԵՄ-ն հարգում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը, որի մասին վերջինս հայտարարել է Մոսկվայում, սակայն, նրա կարծիքով, երկու համակարգերն անհամատեղելի են։ «Մենք հարգում ենք երկրների ընտրությունը, սակայն նրանք չեն կարող միաժամանակ անդամակցել երկու կազմակերպությունների, որոնք սակագների առումով տարբեր պահանջներ ունեն», - հայտարարել է նա։
Ավելի կտրուկ հայտարարությամբ է հանդես եկել Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Եվրոպական ժողովրդական կուսակցության (որի անդամ է նախագահ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ–ն) փոխնախագահ Էլմար Բրոկը` հայտարարելով, որ իրավաբանական և մի շարք այլ պատճառներով անհնար է Հայաստանի մասնակցությունը միաժամանակ ՄՄ–ում և Ասոցման համաձայնագրում ու «Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին» համաձայնագրում։
«Դրանց միջև իրաբանական հակասություններ կան։ Չի կարելի կիսով չափ հղի լինել», – հայտարարել է նա «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում։
Միաժամանակ Բրոկը կարծում է, որ Ռուսաստանը Հայաստանին շանտաժի է ենթարկել` ստիպելով նրան Մաքսային միությանը միանալու մասին որոշում ընդունել` այդ նպատակների համար օգտագործելով, մասնավորապես, չկարգավորված ղարաբաղյան հակամարտությունը։ Այս կապակցությամբ նա ընդգծել է փոխզիջումների հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծման անհրաժեշտությունը։
Այսպիսով, Բրոկի և Լինկյավիչյուսի, ինչպես նաև մի շարք եվրոպացի դեսպանների և Լեհաստանի («Արևելյան գործընկերության» նախաձեռնող երկրներից մեկը) նախագահ Բրոնիսլավ Կոմարովսկու` ավելի վաղ արված հայտարարությունները վկայում են, որ ԵՄ–ն Հայաստանից հստակ ընտրություն է պահանջում։
Արդյո՞ք այս ամենից հետևում է, որ ԵՄ ընդլայնման և հարևանության եվրոպական քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, մեղմ ասած, խորամանկում էր, երբ Երևանում հայտարարում էր, որ ԵՄ–ն «Արևելյան գործընկերություն» ծրագրի մասնակիցներից չի պահանջում ընտրություն կատարել եվրաինտեգրման և Ռուսաստանի հետ համագործակցության միջև։
Բրյուսելն ու Երևանը չեն այրում կամուրջները
ՀՀ նախագահը Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարել է, որ ԵՄ–ին անդամակցելու և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի որոշումը չի նշնակում, որ երկիրը հրաժարվում է եվրոպական կառույցների հետ երկխոսությունից:
«Սա ռացիոնալ որոշում է, այս որոշումը բխում է Հայաստանի ազգային շահերից: Այս որոշումը եվրոպական կառույցների հետ մեր երկխոսությունից հրաժարում չէ: Այս տարիների ընթացքում Հայաստանը, եվրոպական գործընկերների աջակցությամբ, անցկացրել է լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Եվ այսօրվա Հայաստանը, այս իմաստով, շատ ավելի արդյունավետ և մրցակցային պետություն է, քան տարիներ առաջ: Մենք մտադիր ենք ապագայում ևս շարունակելու բարեփոխումները», – ասել է նա։
Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն իր հերթին նշել է, որ Հայաստանի քաղաքական օրակարգում մնում է Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը։ Նրա խոսքով` չնայած կարծիք կա, որ ՄՄ–ին անդամակցելը կարող է խոչընդոտներ ստեղծել ԵՄ–ի հետ «Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին» համաձայնագրի համար, սակայն Հայաստանի դիրքորոշումը հայտնի է`«հարկավոր է փորձել զուգադրել այդ դրույթները»։
Հայաստանի ղեկավարության նման հայտարարություններին ի պատասխան` պաշտոնական Բրյուսելը, ընդմիջում վերցնելով և, հավանաբար, որոշելով պահպանել կամուրջները Երևանի հետ համագործակցության համար, հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ, որում ասվում է, – «Մենք հաշվի ենք առնում Հայաստանի` Մաքսային միությանը միանալու ակնհայտ ցանկությունը։ Մենք անհամբերությամբ ցանկանում ենք ավելի լավ հասկանալ Հայաստանի մտադրությունները, որպեսզի այդ որոշման և պարտավորությունների միջև համատեղելիություն ապահովենք` Ասոցացման և ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերի շրջանակներում։ Այդ խորհրդակցություններից հետո մենք եզրակացություններ կանենք հետագա գործողությունների համար։ Մենք ցանկանում ենք ևս մեկ անգամ ընդգծել, որ Ասոցացման մասին համաձայնագիրը և DCFTA–ն բոլորի համար շահավետ բարեփոխումների հիմք է, ոչ թե զրոյական արդյունքով խաղ և կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամների հետ տնտեսական համագործակցության հետ», – նշվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։
Այսպիսով, արդարացան հայ փորձագետների այն կանխատեսումները, որ ՄՄ–ին անդամակցելու որոշումը չի նշանակում, թե դադարեցվում է եվրաինտեգրման ուղին։
Իսկ մինչ այդ, ըստ հայկական ԶԼՄ–ներում շրջանառվող ասեկոսեների, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Բրյուսել` ՄՄ–ին անդամակցելու որոշման կապակցությամբ Երևանի պարզաբանումները ներկայացնելու համար։
Ընտրելով Անվտանգության և տնտեսության միջև
Ինչպես նշում են գրեթե բոլոր հայ փորձագենտրը, Հայաստանի ղեկավարության կողմից ՄՄ–ին անդամակցելու որոշման ընդունման հարցում որոշիչ գործոն էր հանրապետության անվտանգության ապահովման խնդիրը, և Ռուսաստանն այս հարցում առանցքային դեր է խաղում ինչպես ՀԱՊԿ–ի, այնպես էլ երկկողմ համաձայնագրերի շրջանակներում։
«Մենք պետք է հաշվի առնենք այդ գործոնը` ՀԱՊԿ–ը...Մեր իշխանությունները պարզապես չէին կարող չիմանալ դա։ Այլ կերպ ասած, ընտրելով Մաքսային միության և Եվրամիության միջև` Հայաստանը ընտրեց ՀԱՊԿ–ը», – այս կապակցությամբ նշել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։
Վկայությունն այն մասին, որ երկու երկրների հարաբերություններում անվտանգության գործոնն առանցքային դեր է խաղում, դարձավ Սարգսյանի և Պուտինի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանն ու Հայաստանը մտադիր են ամրապնդել համագործակցությունը ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ոլորտներում, և որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով։
Բացի այդ, բացի սպառազինությունից և անվտանգության երաշխիքներից Ռուսաստանը Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ պատրաստակամություն է հայտնել նաև տնտեսական աջակցություն ցուցաբերել Հայաստանին։ Այսպես, նախագահ Պուտինը հայտարարել է, որ ՌԵ–ն կարող է շուրջ 15 մլրդ ռուբլի ներդնել հայկական երկաթուղային ցանցի զարգացման մեջ (որը գտնվում է ՌԵ–ի կոնցեսիոն կառավարման տակ), Ռոսատոմը հայ փորձագետների հետ համատեղ աշխատելու է Հայկական ԱԷԿ–ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը 10 տարով (մինչև 2026 թ.–ը) երկարացնելու նախագծի իրագործման ուղղությամբ (ԱԷԿ–ի նոր էներգաբլոկի կառուցման հարցում ևս հայկական իշխանությունները Ռուսաստանի օգնության հույսն ունեն)։
«Ռոսնեֆտ» ընկերությունը տեղեկացրել է, որ որոշում կընդունի «Նաիրիտ» գործարանի նախագծում հնարավոր մասնակցության հարցում` աուդիտի և ՀՀ կառավարության հետ մուտքի պայմանների մասին բանակցությունների ավարտից հետո, իսկ Հակաճգնաժամային հիմնադրամի նախարարների խորհուրդը հաստատել է Հյուսիս–Հարավ տրանսպորտային միջանցի հարավային մի քանի հատվածների նախագծման, շինարարության և տեխնիկական հսկողության իրականացման նպատակով 100 մլն դոլարի տրամադրման մասին Հայաստանի կառավարության նախնական հայտը։
Չարժե մոռանալ նաև այն, որ ՌԴ իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ռուսական գազը շուկայանականից ցածր գներով կտրամադրվի միայն ՄՄ մասնակից–երկրներին, նրանք նաև հայտարարել են ՄՄ–ի անդամ չհանդիսացող ԱՊՀ երկրների հետ վիզային ռեժիմ մտցնելու մտադրության մասին, ինչը, բնականաբար, կազդեր նաև Հայաստանից գնացող աշխատանքային միգրանտների և դեպի երկիր ուղղվող փոխանցումների ծավալների վրա։
Ինչպես հայտնի է, Ռուսաստանը Հայաստանի առաջատար առևտրատնտեսական գործընկերն է, և կուտակված ռուսական ներդրումների ծավալը գերազանցել է 3 մլրդ դոլարը` կազմելով Հայաստանի տնտեսություն ներդրված բոլոր օտարերկրյա ներդրումների գրեթե կեսը։
Միաժամանակ ԵՄ–ն, դրամաշնորհների և վարկերի տեսքով կանոնավոր օգնություն ցուցաբերելով Հայաստանի կառավարությանը, օգնելով երկրի գերատեսչությունների կազմավորման հարցում, ելնելով ԵՄ–ում տիրող բարդ տնտեսական իրավիճակից, մշտապես որևէ պատրվակով տեղափոխում է դոնոր–երկրների համաժողովի անցկացման ամսաթիվը, որի ընթացքում նախատեսվում է քննարկել Հայաստանին բազմամիլիարդանոց ֆինանսական օգնության տրամադրումը, ինչը թույլ կտար զգալիորեն բարելավել հանրապետության տնտեսական իրավիճակը։
Փաստորեն, ՀՀ նախագահը պետք է ընտրություն կատարեր Մոսկվայի հետ հարաբերությունների վատացման, անվտանգության ապահովման հարցում ռուսական աջակցության, շուկայական գնով գազի կորստի, հնարավոր սոցիալական պայթյունի և ԵՄ–ի կողմից օգնության և եվրաինտեգրման գործընթացի հաջողության դեպքում երկրի բոլոր տնտեսական խնդիրների լուծման վաղանցիկ խոստումների միջև, ինչին անվերապահորեն հավատում էր Հայաստանի քաղաքական վերնախավի զգալի մասը։
Հետգրություն
Արևմտամետ ուժերը բուռն հակառուսական արշավ են սկսել ԶԼՄ–ներում և սոցիալական ցանցերում, ինչպես նաև սակավաթիվ բողոքի ակցիա են անցկացրել նախագահի նստավայրի առաջ։
ՄՄ–ին անդամակցելու դեմ են հանդես եկել նաև մի շարք ընդդիմադիր ուժեր, մասնավորապես` «Ժառանգությունը» և «Ազատ դեմոկրատները», որոնք չեն թաքցնում իրենց արևմտամետ ուղղվածությունը։
Ամենայն հավանականությամբ, արևմուտքը Հայաստանի եվրասիական ինտեգրացիոն վեկտորի դեմ պայքարում ակտիվորեն կօգտագործի երկրի քաղաքական վերնախավի արևմտամետ մասին, քաղաքացիական հասարակության ինստիտուտներում իր ազդեցությունը (որոնք հիմնականում ֆինանսավորվում են ԵՄ–ի և ԱՄՆ–ի կողմից), ինչպես նաև հասարակական կարծիքի ձևավորման հնարավորությունները վերահսկվող ԶԼՄ–ների և սոցիալական ցանցերի միջոցով։
Դեռևս դժվար է ասել, թե ինչպես կարձագանքի Ռուսաստանը, որը թերագնահատում էր «մեղմ ուժի» հնարավորությունները և որը չունի այդ գործողությունների վրա ազդեցության համապատասխան լծակներ։
Հայկ Խալաթյան, «ԱՌԿԱ» գործակալության մեկնաբան