Սուրբ նահատակներ. սրբադասման արարողության վերականգնում Հայ Առաքելական Եկեղեցում
24.04.2015,
16:45
Հինգշաբթի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ 1915թ.–ի Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունը, որն ուղիղ եթերով ցուցադրվեց Հայաստանի և հայկական գրեթե բոլոր խոշոր համայնքների հայկական եկեղեցիներում։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հինգշաբթի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ 1915թ.–ի Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունը, որն ուղիղ եթերով ցուցադրվեց Հայաստանի և հայկական գրեթե բոլոր խոշոր համայնքների հայկական եկեղեցիներում։
Հայ Առաքելական Եկեղեցում սրբերի հիշատակման ավանդույթը սկսվում է 4–րդ դարից։
Ըստ 5–րդ դարի պատմիչ Ագաթանգեղոսի` առաջին հայ Կաթողիոսը` Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, քրիստոնեական ավանդույթի համաձայն, նահատակյաց մահով զոհված կույսեր Հռիփսիմեի և Գայանեի աճյունների ամփոփման վայրում կառուցեց հատուկ աղոթարան–մատուռներ, որտեղ քրիստոնյաները հիշում էին կույս նահատակներին։
ՀԱԵ–ի սրբերի թվում նշվում է 63 հայ սրբի մասին։
Սրբադասման համար չորս պայման է անհրաժեշտ` նահատակությունը հավատքի ու հայրենիքի համար, սրբակյացությունը՝ սրբակենցաղ կյանքը, հրաշքների առկայությունը կենդանության օրոք կամ մահվան ժամանակ, հավատքի քարոզչությունը, տարածումը: Հենց այս պայմանները հիմք ընդունելով էլ որոշում է ընդունվել Հայոց ցեղասպանության զոհերին դասել սրբերի շարքը։
ՀԱԵ–ի ամենահայտնի սրբերից է առաջին Կաթողիկոսը` սուրբ Գրիգոր Լուսավորիչը, ով նաև տիեզերական սուրբ է, 5–րդ դարում հավատքի և հայրենիքի համար զոհված Վարդանանց սրբերը, սուրբ Գրիգոր Նարեկացին, Կաթողիկոս Ներսես Շնորհալին։
Սակայն պատմության մեջ չի պահպանվել Հայ Առաքելական Եկեղեցու սրբադասման որևէ արարողակարգ։ Սակայն ըստ ուսումնասիրությունների` սրբադասվում էին այն անձինք, ովքեր կենդանության օրոք կամ մահից հետո վայելում էին ժողովրդի լայն ճանաչումը, որոնց մասունքների առջև խոնարհվում էին և որոնց աճյունների ամփոփման վայրերը դարձել էին ուխտագնացության վայրեր, իսկ նրանց մահվան կամ սպանության օրերը նշվում էին որպես երկրպագության օրեր։
18–րդ դարում Կաթողիկոս Սիմեոն Երևանցու կոնդակում ՀԱԵ–ի սուրբ պատարագի մատուցման ժամանակ հիշատակվում է Պատրիարք Մովսես III Տաթևացու անունը (17–րդ դար)։
Պատմական ցնցումների հետևանքով այդ ժամանակաշրջանից հետո Հայ Առաքելական Եկեղեցին սրբադասման արարողակարգ չի իրականացրել։
Երկարատև ընդմիջումից հետո սրբադասման հարցը ներառվել է ՀԱԵ–ի օրակարգում 20–րդ դարի սկզբին` ՀԱԵ–ի բարեփոխումների ծրագրի համաձայն։
Շուրջ 10 տարի քննարկելուց հետո առաջարկվեց քննել նահատակների սրբադասման հնարավորությունը, երեք տարվա քննությունից, քննադատություններից հետո սրբադասման հանձնախումբը ներկայացրեց եպիսկոպոսաց ժողովին սրբադասման հնարավորությունը, նախորդ տարի դա հաստատվեց: Ի վերջո սրբադասման հանձնախումբը Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսաց ժողովին 2013 թվականին ներկայացրեց սրբադասման հնարավորությունը, որի համաձայն դարեր անց, 2015 թվականի ապրիլի 23–ին, կայացավ Հայոց եղեռնի անմեղ զոհերի սրբադասման կարգը։
Այսպիսով` տեղի ունեցավ միանգամից երկու խոշոր իրադարձություն` Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասում և գրեթե 400 տարի անց սրբադասման արարողակարգի վերականգնում։
Սրբադասման արարողակարգը սկսվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դեռևս նախօրեին`ապրիլի 22–ին։
Սրբադասման հետ կապված գրեթե բոլոր մանրամասներն արդեն քննարկվել և պատրաստվել են, մասնավորապես` հաստատվել է շարականը, որը գրվել է դեռևս 25 տարի առաջ և կօգտագործվի Հայոց ցեղասպանության սուրբ զոհերի հիշատակման ժամանակ, սրբապատկերներն ու աղոթքները։
Դրա համար մշակվել էր սրբադասման հատուկ կարգ, որում կարևոր դեր էր խաղում հատուկ մարտիրոսագրության ընթերցում։ Անցկացվեց նաև լուսանկարների օծման կարգ, մասունքների երկրպագություն, որն ուղեկցվեց աղոթքներով։
Արարողության ընթացքում Հայոց ցեղասպանության զոհերի մասունքները, որոնք մինչև հիմա պահվել են Դեր Զորում, Կիլիկիայի կաթողիկոսությունում և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Աղոթքի և ուխտի խաչքարի մոտ, կմիավորվեն մեկ ընդհանուր մասնատուփում, որը կսրբագործվի։
Արարողակարգը տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մուտքի մոտ գտնվող բաց խորանի մոտ` Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի գլխավորությամբ։
Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասումից հետո ամեն տարի ապրիլի 24–ին Հայ առաքելական եկեղեցին կմատուցի ոչ թե հոգեհանգստի, այլ բարեխոսության կարգ։
Արարողությանը մասնակցել են Եկեղեցիների, միջեկեղեցական և էկումենիկ կառույցների ու միջկրոնական կազմակերպությունների շուրջ 80 ներկայացուցիչներ, որոնց թվում դավանակից չորս Եկեղեցիների և երեք Ուղղափառ Եկեղեցիների պետեր, էկումենիկ կառույցների ութ նախագահներ և գլխավոր քարտուղարներ, Ուղղափառ, Կաթոլիկ, Անգլիկան և Բողոքական Եկեղեցիների պատվիրակություններ, եկեղեցականներ Ռուանդայից և Դարֆուրից:
Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի և նահատակների սրբադասման արարողակարգը ավարտվեց զանգերի ղողանջով, որին միացան Հայաստանի տարածքում և աշխարհի տարբեր երկրներում գտնվող եկեղեցիները։
Զանգերի ղողանջին և գուժկանի 100 հարվածներին միացան ողջ աշխարհի հայկական եկեղեցիները, ինչպես նաև Գերմանիայի և Լեհաստանի բոլոր եկեղեցիները, Բուենոս Այրեսի մայր տաճարը, Փարիզի Աստվածամոր տաճարը, Մոսկվայի Փրկչի տաճարը, Նյու Յորքի Սուրբ Պատրիկի տաճարը և բազմաթիվ այլ եկեղեցիներ:
Գրեթե բոլոր հայկական խոշոր համայնքների եկեղեցիներում հեռարձակվեց Սուրբ Էջմիածնում տեղի ունեցող արարողակարգը։
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի այն քննադատություններին, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության հարցին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Հոլանդիան, ԱՄՆ նահանգների մեծամասնությունը, ինչպես նաև Ավստրիայի, Չիլիի, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի Ազգային խորհուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ –0–