2014 թվականի տնտեսական տասը հիմնական իրադարձություններն ըստ «ԱՌԿԱ» գործակալության
29.12.2014,
15:49
Մինչև 2014 թվականի ավարտը հաշված օրեր են մնացել, և ժամանակն է ամփոփել արդյունքները։ Ավարտվող տարին նշանավորվել է հայ հասարակությունում մեծ արձագանք ստացած մի շարք իրադարձություններով։ Դրանց թվում է Հայաստանի միացումը Եվրասիական տնտեսական միությանը, «ՀայՌուսգազարդում» Հայաստանի կառավարության 20–տոկոս բաժնեմասի գնումը Գազպրոմի կողմից, «Որոտանի կասկադ ՀԷԿ» ՓԲԸ–ի գույքի առուվաճառքի մասին պայմանագրի ստորագրումը, ազգային արժույթի` վերջին 8-10 տարիների ընթացքում աննախադեպ արժեզրկումը, կառավարության փոփոխությունը և այլն։
Ամփոփելով ավարտվող տարվա արդյունքները` «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է հայկական տնտեսության կարևորագույն այն իրադարձությունների տասնյակը, որոնք իսկապես կարող են ազդել երկրի հետագա զարգացման վրա։
Ամփոփելով ավարտվող տարվա արդյունքները` «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է հայկական տնտեսության կարևորագույն այն իրադարձությունների տասնյակը, որոնք իսկապես կարող են ազդել երկրի հետագա զարգացման վրա։
Մինչև 2014 թվականի ավարտը հաշված օրեր են մնացել, և ժամանակն է ամփոփել արդյունքները։ Ավարտվող տարին նշանավորվել է հայ հասարակությունում մեծ արձագանք ստացած մի շարք իրադարձություններով։ Դրանց թվում է Հայաստանի միացումը Եվրասիական տնտեսական միությանը, «ՀայՌուսգազարդում» Հայաստանի կառավարության 20–տոկոս բաժնեմասի գնումը Գազպրոմի կողմից, «Որոտանի կասկադ ՀԷԿ» ՓԲԸ–ի գույքի առուվաճառքի մասին պայմանագրի ստորագրումը, ազգային արժույթի` վերջին 8-10 տարիների ընթացքում աննախադեպ արժեզրկումը, կառավարության փոփոխությունը և այլն։
Ամփոփելով ավարտվող տարվա արդյունքները` «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է հայկական տնտեսության կարևորագույն այն իրադարձությունների տասնյակը, որոնք իսկապես կարող են ազդել երկրի հետագա զարգացման վրա։
1.ԵՏՄ–ին անդամակցությունը
Տարվա կարևորագույն քաղաքական իրադարձությունը Հայաստանի միացումն էր Եվրասիական տնտեսական միությանը։ Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Մաքսային միությանը միանալու մտադրության մասին դեռևս 2013 թվականի սեպտեմբերի 3-ին։ Ավելի վաղ ծրագրվում էր, որ Հայաստանը նոյեմբերի 28–ին Վիլնյուսում ԵՄ–ի հետ Ասոցացման համաձայնագիր կստորագրի, ինչը տեղի չունեցավ։
Ավելին քան մեկ տարի աշխատանքներ, ինտենսիվ խորհրդատվություններ և բանակցություններ էին տարվում ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ փաստաթուղթը մշակելու և ստորագրելու ուղղությամբ։ ԵՏՄ–ի ստեղծման մասին պայմանագիրը մայիսի 29–ին Աստանայում ստորագրեցին Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը։ Այն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1–ից։
Փորձագետների կարծիքով` Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ–ին կդառնա տնտեսական աճի լրացուցիչ հնարավորությունների աղբյուր` հսկայական շուկա, կապիտալի, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժ։ Նաև գազի 30 տոկոս զեղչ, ինչը թույլ կտա տարեկան տնտեսել շուրջ 150 մլն դոլար, Ռուսաստանից Հայաստան չմշակված ալմաստի անտուրք մատակարարումներ, որոնք կարող են խթանել ալմաստ վերամշակող ճյուղի զարգացումը, որտեղ եկամտաբերությունը կազմում է 6.5 տոկոս։
Ինչպես նաև հայ միգրանտների համար ՌԴ–ում աշխատանքի թույլտվության վճարումներից տարեկան տնտեսել 15-20 մլն դոլար և լրացուցիչ բյուջետային 250 մլն դոլար մաքսային մուտքերից։ Ընդհանուր առմամբ, ինչպես կանխատեսում է Ֆինանսների նախարարությունը, ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը կապահովի երկրի ՀՆԱ 1.2-2.5 տոկոսանոց հավելաճ։
2. Գազպրոմը դարձավ «ՀայՌուսգազարդի» 100 տոկոսանոց սեփականատեր
2014 թվականի հունվարի 6–ին Գազպրոմը «ՀայՌուսգազարդում» Հայաստանի 20 տոկոս բաժնեմասի գնման պայմանագիր ստորագրեց` իր մասնաբաժինը հասցնելով 100 տոկոսի։ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի բաժնետոմսերը վաճառվել են 156 միլիոն դոլարով կուտակված պարտքերի մարման դիմաց։ Փետրվարին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ն անվանափոխվեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի։ 300 մլն դոլարի պարտքը կուտակվել է 2011–2013 թթ.–ին նախկին գնով (հազար խորանարդ մետրի դիմաց` 180 դոլար, չնայած սակագնի փաստացի բարձրացմանը) գազասպառման դիմաց վճարի մասին ռուսական կողմի հետ պայմանավորվածության արդյունքում։ Այսպիսով, պարտքի ընդհանուր գումարից կեսը վճարում է հայկական կողմը, իսկ պարտքի երկրորդ մասը վճարվում է ռուսական գործընկերոջ կողմից։
Գործարքն անվստահություն առաջացրեց մի շարք պատգամավորների մոտ, նրանց նախաձեռնությամբ խորհրդարանում ստեղծվեց գազային հարցերի քննարկումների ժամանակավոր հանձնաժողով ընկերության` կառավարությանը պատկանող 20–տոկոսանոց բաժնեմասի վաճառքը քննարկելու համար։ Հայաստանում բնական գազի սեփական արդյունահանում չկա, հանրապետության էներգետիկան գործնականում կախված է գազի ներկրումից։ Ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` Գազպրոմը պարտավորվում է Հայաստան ամեն տարի մատակարարել մինչև 2,5 մլրդ խորանարդ մետր գազ, որի արժեքը որոշվում է գազի ռուսական գնագոյացմանը կից գնի բանաձևին համապատասխան։
3. «Որոտանի կասկադ ՀԷԿ» ՓԲԸ–ի վաճառքը ամերիկյան ընկերությանը
2014 թվականի հունվարի 29-ին Contour Global Hydro Cascade ամերիկյան ընկերությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Որոտանի կասկադ ՀԷԿ» ՓԲԸ–ի գույքի առուվաճառքի պայմանագիր են ստորագրել, որի համաձայն` Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը կդառնա Եվրոպայի տարածաշրջանի ամենախոշոր գործարքներից մեկը՝ 180 մլն դոլար ընդհանուր արժողությամբ։
Համալիրը լուրջ ներդրումների իրագործման կարիք ունի, որոնք պետք է իրականացնի նոր գնորդը։ Միաժամանակ չի բացառվում, որ կառավարությունը կօժանդակի ընկերությանը միջազգային վարկերի ներգրավման հարցում սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր աճի տեսքով բեռնվածության կրճատման համար։ Սակայն չնայած համաձայնագիրը ստորագրվել է հունվարին, մինչև տարեվերջ գործարքն այդպես էլ վերջնականորեն չձևակերպվեց։
Էներգետիկայի նախարարության ներկայացուցիչները բազմիցս հայտնել են, որ այն շատ մոտ է ավարտին, որոշ տեխնիկական հարցերի և կառավարության ու գնորդի միջև սակագնային քաղաքականության համաձայնեցում է ընթանում, սակայն վերջնական փաստաթուղթ չի ստորագրվել։
4. Հայաստանի նոր կառավարության ձևավորումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 3-ին ավարտեց նոր` թվով 13–րդ կառավարության ձևավորման գործընթացը, որը սկսվել էր ապրիլի 13–ին` վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի նշանակմամբ, ով ավելի վաղ զբաղեցնում էր ՀՀ ԱԺ խոսնակի պաշտոնը։ Աբրահամյանը վարչապետի պաշտոնում փոխարինեց ապրիլի 3–ին հրաժարական տված Տիգրան Սարգսյանին։
Տիգրան Սարգսյանն իր հրաժարականը բնութագրեց որպես հասուն և խորը գիտակցված որոշում` հայտնելով, որ դիմել է նախագահին հրաժարականի խնդրանքով դեռևս փետրվարին, սակայն իր հեռանալը որոշվել է հետաձգել` հաշվի առնելով մի շարք պետական կարևոր միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը։ Սարգսյանը վարչապետի պաշտոնում աշխատեց վեց տարի։ Նրա հրաժարականը մի շարք փորձագետներ կապում են Հայաստանի եվրասիական ընտրության հետ` մատնանշելով այն, որ նախկին վարչապետը ԵՄ–ի և Արևմուտքի հետ Հայաստանի սերտ ինտեգրման վառ կողմնակից էր։ Այդ ենթադրությունն անուղղակիորեն հաստատեց Սարգսյանի կարիերայի հերթական փուլը` հունիսի 26–ին նա նշանակվեց ԱՄՆ–ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
Նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ստանձնելով պաշտոնը, մի շարք կոշտ հայտարարություններով հանդես եկավ, մասնավորապես, սպառնաց ազատել պաշտոնյաներին կառավարության գործունեության ծրագրի ոչ արդյունավետ իրագործման դեպքում, ինչպես նաև խոստացավ ակտիվ պայքար մղել ստվերային շրջանառության դեմ։ Այս տարվա գարնանը ՀՀ նոր կառավարության ձևավորումից հետո իրականացվեցին գերատեսչությունների և նախարարությունների որոշ միավորումներ։ Այսպես` ՊԵԿ–ը ներառվեց ֆինանսների նախարարության կազմի մեջ, Ջրային տնտեսության պետական կոմիտեն` գյուղնախարարության կազմի մեջ, իսկ արտակարգ իրավիճակների նախարարությունն ու տարածքային կառավարման նախարարությունները միավորվեցին` դառնալով մեկ գերատեսչություն։ Բացի այդ, կառավարության կառուցվածքում ստեղծվեց միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը։
5. Հայկական արժույթի աննախադեպ արժեզրկումը
Համաշխարհային ֆինանսահումքային շուկաների վիճակը, Ռուսաստանի ճգնաժամը` կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով Արևմուտքի սահմանած պատժամիջոցների հետ, հայկական դրամի արժեզրկման պատճառ դարձան։ Դրամի` տարեսկզբից դիտվող արժեզրկումը փոփոխական բնույթ էր կրում։
Հոկտեմբերին համաշխարհային միտումներին զուգընթաց Հայաստանի արժութային շուկայում արտարժույթի փոխարժեքի կտրուկ բարձրացում գրանցվեց նոյեմբերի 24–ին, երբ փոխարժեքն ավելացավ 16,6 կետով` հասնելով 1 դոլարի դիմաց 435 դրամի և թարմացնելով 8 տարվա առավելագույն ցուցանիշը։ Դրամի արժեզրկումը շարունակվեց, և դեկտեմբերի 17-ին դոլարի պաշտոնական փոխարժեքը բարձրացավ միանգամից 36,86 կետով և 527,20 դրամ կազմեց` տարեսկզբի համեմատ ավելանալով 29,9%–ով։ Փորձագետների կարծիքով, փոխարժեքի այդքան կտրուկ թռիչքի վրա, նախևառաջ, ազդել են արտաքին այն գործոնները, որոնք պայմանավորված են Հայաստանի գործընկեր երկրների տնտեսական վիճակով, որտեղ գրանցվել է, մասնավորապես, ռուսական շուկայում տնտեսության անկումն ու ազգային արժույթի արժեզրկումը։ Արժութային շուկայում արժութային սպեկուլյացիաները զսպելու համար Հայաստանի ԿԲ–ն դեկտեմբերի 3–ին լոմբարդային ռեպո տոկոսադրույքները 10.25%–ից բարձրացրել էր մինչև 21%–ի, իսկ դեկտեմբերի 8–ից սկսել է արժութային ինտերվենցիաներ իրականացնել սահմանափակ քանակությամբ ամենօրյա աճուրդների միջոցով։
ԿԲ–ն խստացրեց առևտրային բանկերի արտարժութային պահուստավորման նորմատիվը` 12 տոկոսից մինչև 24 տոկոս, ճիշտ է, երկու օր անց նվազեցրեց այն մինչև 20 տոկոս։ Այդ բոլոր քայլերից հետո դրամը սկսեց աստիճանաբար կայունանալ` չնայած որոշակի տատանողականությանը։ Ապագա գնաճային ճնշումները մեղմելու և գնաճը նպատակային ցուցանիշի վերադարձնելու համար 2014թ.–ի դեկտեմբերի 23-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 1.75 տոկոսային կետով՝ սահմանելով 8.50%:
6. Էլեկտրաէներգիայի սակագների աճը
ՀԾԿՀ-ն բարձրացրել է էլեկտրաէներգիայի սակագինը։ Օգոստոսի 1–ից «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից տրամադրվող էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար սահմանել է ցերեկային ժամերին (7:00-ից մինչև 23:00-ն) 1 կՎտ/ժ-ի դիմաց 41,85 դրամ՝ գործող 38 դրամի փոխարեն: Միաժամանակ սպառողների համար գիշերային սակագինը (23:00-ից մինչև 7:00-ն) սահմանվել է 1կՎտ/ժ-ի դիմաց 31,85 դրամ՝ գործող 28 դրամի փոխարեն:
ՀԾԿՀ-ի գնահատականների համաձայն` սակագների բարձրացումն ուղղված է էներգահամակարգի ընկերությունների ֆինանսական բացը լրացնելուն։ Ֆինանսական կայունության, հուսալի և անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով էլեկտրականության ոլորտի ձեռնարկություններին հարկավոր են 20 մլրդ. դրամի (առանց ԱԱՀ) լրացուցիչ միջոցներ:
Հարկ է նշել, որ Հայաստանի էներգետիկ ընկերությունների վնասները նախկին սակագների պահպանման դեպքում ամսական կկազմեին 1.5 մլրդ դրամ։ Վնասներն առաջացել են Հայկական ԱԷԿ–ի` սպասվածից ավելի երկարատև նորոգման հետևանքով։ ԱԷԿ–ը սպասվածից մոտ 300 մլն կՎտ.ժ պակաս էլեկտրաէներգիա արտադրեց։ Այդ պակասը լրացվեց Երևանի ՋԷԿ–ի ավելի թանկ էլեկտրաէներգիայի հաշվին։ Բացի այդ, սակավաջուր տարի եղավ, ինչի հետևանքով Որոտանի և Սևանի ՀԷԿ–երը ծրագրվածից 200 մլն կՎտ/ժ պակաս էլեկտրաէներգիա արտադրեցին։ Եվ պակասը լրացվեց Հրազդանի ՀԷԿ–ի ամենաթանկ էլեկտրաէներգիայով։ Արդյունքում «Հայաստանի էլցանցերը» 16.3 մլրդ դրամով պակաս հասույթ ունեցան, քան նախատեսվում էր 2013–2014 թվականների հաշվարկներով։ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը միաժամանակ հայտարարեց, որ Հայաստանի կառավարությունն առաջիկա մեկ–երկու տարիներին էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հարց չի քննարկելու։
7. Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը
2014 թվականին յուրահատուկ քաղաքական երանգ հաղորդեց տնտեսական մի խնդիր` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը։ Սա մեծ բողոքի պատճառ դարձավ։ Հարյուրավոր մարդիկ դուրս ելան փողոց և բողոքեցին պարտադիր կուտակային բաղադրիչի դեմ։ Երթերի, ցույցերի ու հավաքների մասնակիցները դեմ էին աշխատավարձի 5 տոկոսը կենսաթոշակային ֆոնդերին փոխանցելուն։ Բողոքի մասնակիցները թերահավատորեն էին վերաբերվում այն հանգամանքին, որ տասնամյակներ անց այդ խնայողությունները կվերադարձնեն իրենց։
Օրենքի համաձայն` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը պետք է գործեր 2014 թվականի հունվարի 1–ից բոլոր այն քաղաքացիների համար, ովքեր ծնվել են 1974 թվականի հունվարի 1–ից հետո։ Սակայն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ ՍԴ որոշման 1-5 կետերով ճանաչվեցին Սահմանադրությանը հակասող, այնուհետև ապրիլի 28–ին ՀՀ ԱԺ–ն ընդունեց մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնց համաձայն` պարտադիր բաղկացուցիչն անդրադառնում էր միայն պետական կազմակերպությունների աշխատակիցների վրա։ Մասնավոր հատվածի համար համակարգը նախ գործում է կամավորության սկզբունքով, որը պետք է կատարվի փուլ առ փուլ երեք տարվա ընթացքում, որից հետո պարտադիր կուտակային բաղադրիչը կտարածվի նաև նրանց վրա։ Պարտադիր կուտակայինի բաղադրիչը դադարեցվեց հասարակության առավել ակտիվ ու նախաձեռնող հատվածի ջանքերով, ինչը վերածվեց բողոքի շարժման, որը կրում էր «Դեմ եմ» անունը։
8. ԱԱԷԿ–ի անվտանգության բարձրացումը և երկրորդ էներգաբլոկի կառուցումը
Ռուսաստանն ու Հայաստանը դեկտեմբերի վերջին հայկական ԱԷԿ–ի 2–րդ բլոկի շահագործման ժամկետը մինչև 2026թ. երկարացնելու վերաբերյալ համագործակցության համաձայնագիր ստորագրեցին։ Համաձայնագրով նախատեսվում է, որ մինչև 2015 թվականի առաջին եռամսյակի ավարտը կանցկացվի էներգաբլոկի համալիր հետազոտություն։ Դրա արդյունքներով կձևավորվի էներգաբլոկի` դրա շահագործման երկարացման նախապատրաստման ծրագիր։ Դրա իրականացումը ծրագրված է 2015-2016 թվականներին։ 2016 թվականի սեպտեմբերին ծրագրվում է արտոնագիր ստանալ, ինչից հետո կսկսվի աշխատանքների եզրափակիչ փուլը, որը ծրագրվում է ավարտել մինչև 2019 թվականը։ Համաձայնագրով նախատեսվում է, որ կանցկացվեն սարքավորման նորոգում և փոխարինում, դրա կարգավորումը, շահագործման փաստաթղթային նախապատրաստումը և անձնակազմի վերաորակավորումը։
Այդ ամենը հնարավորություն կտա հուսալի և անվտանգ շահագործել կայանը, առնվազն, մինչև 2026 թվականը։ Կողմերը պայմանավորվել են, որ աշխատանքների ֆինանսավորումը կիրականացվի Հայաստանին ՌԴ–ի կողմից տրվող վարկի հաշվին։ Ռուսական կողմի հետ պայմանավորվածություն կա, որ նա` որպես նոր ԱԷԿ–ի կառուցման ավանդ «միջուկային կղզի» կտրամադրի, որը կազմում է ներդրումների մոտ 35 տոկոսը, իսկ մնացածը պետք է գտնի ՀՀ կառավարությունը։ Նոր էներգաբլոկի կառուցման նախապատրաստական աշխատանքները պետք է սկսել 2015 թվականին, իսկ շինարարական աշխատանքները` 2018-2019 թվականներին։ Պակասող միջոցները ծրագրվում է մարել տարբեր երկրների ֆինանսական օժանդակության միջոցով։
9. Հայաստանում առաջին ոսկերչական ԱՏԳ–ն
ՀՀ կառավարությունը փետրվարի 27-ի նիստի ժամանակ հաստատել է Ազատ տնտեսական գոտու կազմակերպման և «Մերիդիան» ՓԲԸ-ին` որպես ԱՏԳ-ի կազմակերպիչ, ճանաչելու որոշումը: ԱՏԳ-ի օպերատոր-ընկերության բիզնես ծրագրով ներդրումները կազմում են մոտ 10 մլն դոլար:
«Մերիդիան» անունը ստացած ԱՏԳ–ի գոյության առաջին երեք տարիներին ծրագրվում է ներգրավել 120-150 արտասահմանյան ընկերություններ և ստեղծել մինչև 2000 հազար աշխատատեղ` ապահովելով 200-250 մլն դոլարի արտադրանքի ամենամյա ապահովում։ Արտահանման նախնական պայմանագրերը ստորագրել են ութ ընկերություններ Ռուսաստանից, ԱՄՆ–ից, Ալժիրից, Հորդանանից, որոնց արտադրանքը կարտահանվի ԱՄՆ, Ռուսաստան, ԱՄԷ, Իսրայել, Հնդկաստան, Չեխիա, Թաիլանդ, Հոնկոնգ, Ավստրիա, Բելգիա և այլ երկրներ։ Նոր ԱՏԳ–ում աշխատելու համար համաձայնագրեր են ստորագրել մոտ 10 ընկերություններ։
ԱՏԳ տարածքում անցկացվել են առաջին խոշոր միջոցառումները` «Yerevan Show 2014» ոսկերչական չորրորդ ցուցահանդեսը, որն անցկացվեց Հայ ոսկերիչների համաշխարհային միության կողմից (AJA), «Հայաստան՝ տարածաշրջանային ոսկեգործության կենտրոն» ներդրումային համաժողովը։
2016թ.-ին Հայաստանը առաջին անգամ կհյուրընկալի Համաշխարհային ոսկերչական կոնֆեդերացիայի CIBJO ամենամյա կոնգրեսը։ Բացի այդ, ակնկալվում է, որ Հայաստանը կդառնա ԱՏԳ համաշխարհային կազմակերպության (World Free Zones Organisation - World FZO) անդամ։
10. ԱՄՀ–ի և ՀԲ–ի ֆինանսական օժանդակությունը
Չնայած Հայաստանի ընտրած եվրասիական ինտեգրման ուղուն` միջազգային կառույցները հայտարարել են երկրին ֆինանսական օժանդակությունը շարունակելու մտադրության մասին։ Այսպես, ԱՄՀ–ի գործադիր խորհուրդը նախօրեին հաստատել է Հայաստանին 82.21 մլն SDR (127,6 մլն դոլար կամ Հայաստանի քվոտայի 89,4%) տնտեսական ծրագրերի իրագործման համար ֆինանսական օժանդակություն տրամադրելու վերաբերյալ համաձայնագիրն «Ընդլայնված ֆինանսավորում» (EFF) 38–ամսյա ծրագրի շրջանակում։ 18.2 մլն դոլարի առաջին տրանշը Հայաստանը ստացել է մարտին։ «Ընդլայնված ֆինանսավորում» ծրագիրն ուղղված է կառավարությանը և Կենտրոնական բանկին 2014-2017 թվականների ֆինանսատնտեսական ծրագրերի իրագործման օժանդակությանը և Հայաստանի տնտեսական ակտիվության վերականգնմանը, աղքատության մակարդակի կրճատմանը, գնաճի վերականգնմանը, արտաքին և ֆիսկալային խոցելիության նվազեցմանը։
Համաշխարհային բանկն իր հերթին հաստատել է Հայաստանի հետ 2014-2017 թվականների` 843 մլն դոլարի ռազմավարությունը։ Դա շրջանակային փաստաթուղթ է, որով երկրին տրվող օժանդակությունը կտրամադրվի երկու ուղղություններով։ Առաջինը մրցունակության և աշխատատեղերի հարցերի աջակցությունն է բիզնես վարելու պայմանների բարելավման, արտահանման և զբոսաշրջության ստեղծման խթանման, ինչպես նաև ԶԼՄ–ների ֆինանսական հասանելիության բարելավման միջոցով։ Երկրորդը ենթադրում է սոցիալական ապահովման համակարգի ամրապնդման միջոցով սոցիալական ծառայությունների մատուցման արդյունավետության և արդարության բարձրացմանն ուղղված օժանդակություն, ինչպես նաև որակյալ բժշկության և կրթության հասանելիության ընդլայնում բոլորի, հատկապես, կանանց համար։ -0-