Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Մարտի 6–ի հիմնական միջոցառումների ծանուցում

05.03.2013, 19:15
Մարտի 6–ի հիմնական միջոցառումների ծանուցում:
Մարտի 6–ի հիմնական միջոցառումների ծանուցում
11.00 – «Ելակետ»։ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյան։  Թեմա` «Ներքաղաքական զարգացումներ»։

11.00 – «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` «Տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված նոր միջոցառումներ» թեմայով։ Ասուլիսի բանախոսներն են` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Հովհաննես Ավոյանը։
11.00 – «Հենարան»։ Քաղաքագետ Էդուարդ Անտինյան։ Թեմա` ներքաղաքական զարգացումները։

12. 00 – «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկայանա «Ազնիվ խաղի օր» թեմայով մամուլի ասուլիս, որը կանցկացվի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պիրատական ծրագրերի դեմ պայքարի շրջանակում։  Ասուլիսի մասնակիցներն են` Հայաստանում Microsoft–ի ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը,  Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական տեսչության ղեկավարության ներկայացուցիչ։

12.00 – «Տեսակետ»։ Հայ ձկնաբույծների միավորում ՀԿ ղեկավար Արթուր Աթոյան: Թեման` Ձկնաբուծության զարգացումը խոչընդոտող և հրատապ լուծում պահանջող խնդիրները։

13.00 – «Տեսակետ»։ Ճամփորդական գործակալների հայկական միության նախագահ Սիմոն Խաչատուրյան, նույն միության փոխնախագահ Եղիշե Թանաշյան, Երևանի քաղաքապետարանի զբոսաշրջության բաժնի պետ Մարիա Բարաղամյան, Անի Պլազա հյուրանոցի գլխավոր տնօրեն Մկրտիչ Գրիգորյան: Թեման` Կովկասյան զբոսաշրջային 12-րդ ցուցահանդեսի արդյունքները և 2013 թ. Հայաստանում զբոսաշրջության ոլորտի սպասվելիք զարգացումները։

12.00 – «Վարկած»։ Գլխավոր վարակաբան ԱրաԱսոյան և ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյան: Թեման՝ Հայաստանում տարածված վարակները։

13.30 – «Ուրբաթ»։ Բարդ Ռուբեն Հախվերդյան։

14.00 –Երևանի քաղաքապետարանում տեղի կունենա աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանի մամուլի ասուլիսը։

14.00 – «Ֆորում»։ Քանկոր սիրտ-անոթային բժշկական կենտրոնի ղեկավար, Սրտաբուժության ասոցիացիայի նախագահ Շահեն Խաչատրյան: Թեմա` Սիրտ-անոթային հիվանդությունների ներկայիս պատկերն ու դրանց դեմ տարվող պայքարի միջոցները։

14.00 – «Էրեբունի Պլազա»։ «Քեմբրիջ Էդուքեյշն Գրուփի» Եվրոպայի տարածաշրջանային ներկայացուցիչ Քրիս Բրոդհարսթը կներկայացնի Հայաստանում առաջին անգամ անցկացվող աննախադեպ կրթաթոշակային ծրագիրը Անգլիայի և Բոսթոնի Քեթս քոլեջում ուսանելու  համար։

15.00 –Հ. Պարոնյանի անվան թատրոնում կկայանա ասուլիս: Թեմա` Մարտի 6-ին, 7-ին Տատյանա Արնտգոլցը և Գրիգորի ԱնտիպենկոՆ հանդես կգան «Երկուսը ––ճոճանակին» ներկայացման մեջ: Բանախոսներ` Տատյանա Արնտգոլց, Գրիգորի Անտիպենկո, Ալբերտ Մոգինով` պրոդյուսեր։--0--