Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

TE connectivity Raychem GmbH աշխարհահռչակ կազմակերպությունը «Հայաստանի էլցանցեր» ընկերության հետ համագործակցության հարցեր է քննարկել

19.07.2013, 15:45
Tyco Electronics (TE) connectivity Raychem GmbH աշխարհահռչակ ընկերությունը, որի տարածաշրջանային ներկայացուցչությունը Հայաստանում «Երէներգո» ՓԲԸ–ն է, նախօրեին մասնագիտական սեմինար է անցկացրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ում, որի ընթացքում հետագա համագործակցության հարցեր են քննարկվել։
TE connectivity Raychem GmbH աշխարհահռչակ կազմակերպությունը «Հայաստանի էլցանցեր» ընկերության հետ համագործակցության հարցեր է քննարկել
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /ԱՌԿԱ/. Tyco Electronics (TE) connectivity Raychem GmbH աշխարհահռչակ ընկերությունը, որի տարածաշրջանային ներկայացուցչությունը Հայաստանում «Երէներգո» ՓԲԸ–ն է, նախօրեին մասնագիտական սեմինար է անցկացրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ում, որի ընթացքում հետագա համագործակցության հարցեր են քննարկվել։

Անցկացված սեմինարի նպատակը կողմերի միջև համագործակցության խորացումը և  ընկերության թարմացված արտադրանքի հետ ավելի մանրամասն ծանոթանալն է։

Ինչպես նշեց Հայաստանում TE connectivity Raychem GmbH–ի ներկայացուցիչ Տիգրան Պողոսյանը, կազմակերպությունն ավելի քան 15 տարի հաջող համագործակցում է «Հայաստանի Էլցանցեր» ընկերության հետ։

«Միջոցառման ընթացքում քննարկվել են արդիական խնդիրները, ուրվագծվել զարգացման հեռանկարներ, ինչպես նաև մալուխագործների ուսուցման և անհրաժեշտ թեստերի անցկացման ծրագրեր։ Բացի այդ, լսվել են սեմինարի մասնակիցների առաջարկությունները մեր արտադրանքի շտկման և արդիականացման վերաբերյալ»,– ասաց Պողոսյանը` նշելով, որ Tyco Electronics ընկերությունը հուսով է շարունակել և խորացնել փոխշահավետ և արդյունավետ համագործակցությունը։

Սեմինարի մասնակիցները քննարկել են մի շարք թեմաներ, մասնավորապես, TE connectivity Raychem-ի մուլտի-տեխնոլոգիաները, սարքավորումների որոշ տեսակների յուրահատկությունները և առավելությունները, տարբեր արտադրանքի հոսքագծի նորությունները։

TE connectivity Raychem ընկերության արտադրանքը մշակվել է արտաքին տեղադրման խիստ պայմաններում երկարաժամկետ շահագործման և բարձր աստիճանի աղտոտման պահանջներին համապատասխան։ Այն հավասարապես հուսալի է բաց երկնքի տակ և հողի տակ աշխատանքի դեպքում։ TE connectivity Raychem ընկերության միացման և գծային ամրանը մշակված է էլեկտրական ցանցերում հանդիպող բոլոր հնարավոր կցումների համար։

TE Connectivity–ն մասնագիտացված էլեկտրոնային բաղադրիչների, ցանցային լուծումների, անլար համակարգերի համաշխարհային առաջատար մատակարար է։ Ընկերության արտադրանքը լայնորեն կիրառվում է այնպիսի ճյուղերում, ինչպիսիք են ավիատիեզերական և պաշտպանական արդյունաբերությունը, հեռահաղորդակցությունը, ավտոմեքենաշինությունը, կենցաղային տեխնիկան և էլեկտրոնիկան։-0-